Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նրա խոսքով. «Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը անփոփոխ աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այն գործարկվել է Մոսկվայում հունվարի 14-ին՝ մեր անմիջական միջնորդությամբ։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս բազմակողմ աջակցություն ցուցաբերել։ Ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից»։