Արտասահման գաղթած ուկրաինացիների՝ շուրջ երկու երրորդը չի ցանկանում տուն վերադառնալ, քանի դեռ չեն հանդարտվել մարտական գործողությունները, և չի բարելավվել Ուկրաինայի անվտանգության հետ կապված իրադրությունը: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի անցկացրած հարցման արդյունքները։ Ընդ որում, փախստականների մեծ մասը, հատկապես՝ կանայք ու երեխաները, հույս ունեն, որ արդյունքում կկարողանան տուն վերադառնալ։ Հարցմանը մասնակցել է 4900 մարդ, որոնք բնակվում են եվրոպական երկրներում։









































