WikiLeaks-ը օրերս հրապարակած հոդվածում հիշեցնում է դեռևս 2005 թ.-ին հայաստանյան քաղաքական դաշտում կատարված մի իրադարձության մասին. խոսքն այս անգամ «Հանրապետություն» կուսակցության ներսում առաջացած կոնֆլիկտի մասին է:
WikiLeaks-ը նշում է, որ արմատական ընդդիմադիր հայացք ունեցող կուսակցության առաջնորդների անհամաձայնության պատճառն այն էր, որ նախագահ Արամ Զ. Սարգսյանն ուներ արևմտամետ հայացքներ, իսկ մեկ այլ անդամ՝ Ալբերտ Բազեյանը`ռուսամետ: Հրապարակումը հիշեցնում է, որ Բազեյանի գլխավորությամբ «Հանրապետություն» կուսակցության 7 անդամներ իրենց անհամաձայնությունը հայտնեցին Արամ Սարգսյանի հետ և լքեցին կուսակցությունը:
Հայտարարությունների վրա հիմնվելով` WikiLeaks-ը հավանական է համարում այն, որ կուսակցությունը բաժանելը հրահրվել էր ռուսամետ իշխանությունների կողմից:









































