Tuesday, 07 05 2024
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը

Ակնհայտ է, որ ընդդիմությունը ձախողել է ու պետք է սկսվեր մեղավորների փնտրտուք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Պարոն Բաղդասարյան, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Եվրոպական կառույցների որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վերադառնալով Հայաստան հայտարարեց, որ շարժումը կա, բայց առաջիկայում չի ունենա իր նախկին ինտենսիվությունը: Միաժամանակ, արձագանքելով հեռացողների մասին հարցին հայտարարեց, թե՝ «ով գնում է, թող գնա, մենք էլ տեսնենք տակն ինչ է մնում»: Կարծում եք այս հայտարարություննեևըտ վկայու՞մ են, որ ընդդիմության ներսում կան տարաձայնություններ։

Ակնհայտ է, որ ընդդիմության ներսում կան տարաձայնություններ։ Թե ինչի հետ է դա կապված՝ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում տպավորություն ունեմ, որ ընդդիմությունը հեշտ հաղթանակի հույս ուներ և համախմբված էր հաջողության հասնելու դեպքում իշխանությունը կիսելու հարցի շուրջ։ Տեսնելով, որ չի ստացվում՝ բնականաբար ինչպես լինում է նման դեպքերում,  պետք է ներսում մեղավորների փնտրտուք սկսվեր, թե ում պատճառով եղավ ձախողումը, ովքեր ավել աշխատեցին, ովքեր պակաս։ Սա սովորական գործընթաց է։ Բայց հստակ է, որ ընդդիմությունն այս փուլում ձախողեց, պարտվեց։ Ո՞վ է մեղավոր՝ չեմ կարծում, թե հասարակության համար էական նշանակություն ունի։

-Կարծում եք մանդատներից հրաժարվելու պրոցեսն այս կոնտեքստո՞ւմ պետք է դիտարկել։

-Չեմ կարող ասել, թե  ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Պարզապես եթե խորհրդարանի մանդատներն անիմաստ են դառնում, եթե դրանք  պահելը որևէ կերպ չի ազդելու քաղաքական գործընթացների վրա, ապա ինչու՞ պահեն։ Ընդդիմությունը խնդիր ուներ ցույց տալու, որ իրենք  իսկապես իշխանության համար չեն պայքարում, ասում են՝ տեսեք, նույնիսկ մանդատներից ենք հրաժարվում։ Այսինքն սա զուտ քարոզչական քայլ էր,որը չեմ կարծում, որ ներքաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն կունենա։ Ցավոք սրտի խորհրդարանի դերը մեզանում շատ փոքր է՝ անկախ նրանից, թե այնտեղ կլինի միայն ՔՊ-ն, թե  նաև ընդդիմադիր ուժեր։

-Այս  ամենից հետո ի՞նչ հեռանկարներ կունենա Քոչարյան-ՀՅԴ համագործակցությունը։ Ինչքանո՞վ նաև այս հարցում կա պառակտվածություն։

Ես կարծում եմ, որ ընդդիմությունն այս փուլում պասիվ կլինի, կփորձի ակտիվանալ աշնան սկզբին՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Դա կապված կլինի նաև արտաքին քաղաքական ազդակների հետ։ Այսինքն՝ ընդդիմությունը հիմա խնդիր ունի  վերախմբավորել ուժերը, հաշվարկել ինչ ունեն, ինչ չունեն և սպասել արտաքին բարենպաստ պայմաններին։ Կարող են առաջանալ անվտանգային խնդիրներ, գուցե իշխանությունները ստիպված լինեն ինչ-որ զիջումներ անել, իրենք  կակտիվանան։Իսկ այս փուլում քանի որ դա չի երևում՝ իրենք  փորձում են պատրաստվել «թեժ աշնանը», ինչպես սովորաբար անում են։

-Արտաքին ազդակներ ասելով ի՞նչ նկատի ունեք։

-Երբ իշխանությունները ստիպված լինեն ինչ-որ փաստաթղթր ստորագրել կամ ինչ-որ քայլեր անել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների ոլորտներում, ապա դա շատ հարմար քարոզչական առիթ կարող է լինել, որպեսզի ընդդիմությունը դա ներկայացնի որպես Հայաստամի թուրքացում և փորձի ևս մեկ անգամ ժողովրդին դուրս բերել փողոց։ Ամռանը ոչ, բայց աշնան սկզբին այդ գործընթացները կմեկնարկեն։

-Տպավորություն է, որ մինչ այժմ այդ օրակարգը հասարակությանն առանձնապես չի գրավել։

-Մինչև հիմա այդպես էր, բայց քանի որ հայտնի չէ, թե ՀՀ իշխանությունները ուրիշ ի՞նչ անընդունելի զիջումների են պատրաստվում գնալ՝ օրինակ խաղաղության դարաշրջանի բացման հարցում, հնարավոր է , որ այնպիսի զիջումներ լինեն, որ այս անգամ տասնապատիկ անգամ շատ մարդ դուրս գա փողոց։ Դա կախված կլինի ՀՀ իշխանությունների ձեռնարկելիք գործընթացներից։ Ժամանակ առ ժամանակ ասում են՝ այ  եթե դուք իմանաք ժամանակի ընթացքում էլ ինչ է պատրաստվում զիջել Փաշինյանը․․․․․ հնարավոր է լինեն այնպիսի զիջումներ, որ անգամ նրանք, ովքեր այս ընդդիմության լիդերներից հիացած չեն, նույնիսկ  նրանք դուրս գան փողոց։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում