Հայաստանի առնչությամբ WikiLeaks-ի նոր բացահայտումը վերաբերում է Հայաստանից արտագաղթի պատճառներին:
Երևանում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն ուղարկված՝ 2008 թ.-ի մայիսի 2-ով թվագրված նամակում ասվում է, որ 2008 թ.-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ երկրում մտցվեց արտակարգ դրություն, փոխվեց Հայաստանից արտագաղթողների ոչ միայն թիվը, այլ նաև որակը:
2008 թ.-ի քաղաքական ճգնաժամից հետո Հայաստանից սկսել են արտագաղթել նաև միջին խավի ներկայացուցիչները, ովքեր նախկինում սովորաբար չէին հեռանում Հայաստանից:
Հայաստանում քաղաքական ճգնաժամը վատթարացրել է երկրում ընդհանուր միջավայրը, որտեղ հայերը մտահոգվում են իրենց երեխաների ապագայով: Որոշ մարդիկ Հայաստանի խնդիրների մեջ առանձնացնում են այն բարոյալքված վիճակը, որտեղ հարուստ և լայն կապերով անձինք օրենքի խախտումով են ապրում և խախտում են սովորական հայերի իրավունքները:









































