Friday, 12 06 2026
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին

Մանդատազրկման նիստը՝ հուլիսի 14-ին. հարցը կմտնի՞ փակուղի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ կայքում հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթ՝ նախագծի տեսքով, համաձայն որի՝ ՔՊ խմբակցությունը որոշել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ հրավիրել։ Կարճ ժամանակ անց նախագիծը հեռացվեց կայքից, սակայն այդ հարցն իշխող ՔՊ-ի օրակարգում է։ ԱԺ խորհուրդը նիստ կգումարի սահմանված ժամկետի վերջին օրը՝ հուլիսի 14-ին։

Ուշագրավ է նաեւ, որ ՔՊ-ում, ըստ որոշ տեղեկությունների, երեկոյան ժամին են նիստը նշանակել։ ԱԺ խորհուրդը մի քանի ժամ է ունենալու ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով որոշում կայացնելու համար։ Բանն այն է, որ հուլիսի 15-ից խորհրդարանն արձակուրդ է գնալու, եւ պատգամավորներն այլեւս չեն կարող գործունեություն ծավալել ու որոշումներ կայացնել։

Խոսքը «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների 33 պատգամավորների մասին է, ՔՊ-ի թիրախում չեն ընդդիմությանը դավաճանածները՝ Իշխան Զաքարյանն ու Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ Մարտուն Գրիգորյանը, որը Վանեցյանի փոխարեն է մանդատ ստացել։ Մյուս 33 պատգամավորը, պարզվում է, հատել են բացակայությունների թույլատրելի շեմը, այդ հիմքով էլ փորձելու են նրանց զրկել մանդատներից։

Ի դեպ, շաբաթներ առաջ ընդամենը 10-11 պատգամավորի մասին էին ասում, որ թույլատրելի սահմանը այսքանն են հատել։ Սակայն ԱԺ քարտուղարությունը հունիսի վերջին հաշվարկ է արել եւ պարզել, որ 33 պատգամավորն էլ թույլատրելիից շատ բացակա ունեն։ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում է, որ «պատգամավորի մասնակցությունն ԱԺ քվեարկություններին հաշվառում է աշխատակազմը, որը յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, ԱԺ նախագահին է ներկայացնում քվեարկություններից բացակայած պատգամավորների վերաբերյալ տեղեկանք՝ դրան կցելով բացակայությունները հարգելի համարելու հիմքերը»:

Սա նշանակում է, որ հուլիսի 7-ին աշխատակազմը պետք է ներկայացրած լիներ այդ տեղեկանքը։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 159-րդ հոդվածի 4-րդ կետն էլ սահմանում է․ «Համապատասխան փաստաթուղթն ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, ԱԺ նախագահը հրավիրում է խորհրդի նիստ՝ փաստաթղթում նշված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար, եւ այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին»։

5-րդ կետն էլ ասում է․ «Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից»:

Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ԱԺ խորհրդի նիստ կհրավիրի, գրավոր կտեղեկացնի ընդդիմադիրներին, հուլիսի 15-ին կսկսվեն ԱԺ արձակուրդները։ ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այո, ԱԺ նախագահը կանոնակարգով պարտադրված է՝ տեղեկանքը ստանալուց մեկ շաբաթվա ընթացքում խորհրդի նիստ հրավիրել։ Եթե ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայանում, հարցը մեկ շաբաթով հետաձգվում է, հետո առանց իրենց էլ կարող են քննարկել։ Բայց այստեղ, այո, խնդիր կա, որը չգիտեմ, թե ինչ ձեւով կմեկնաբանվի։ Խորհրդարանն արձակուրդ է գնալու։ Սա նշանակում է, որ եթե խորհրդի անդամները գնացին արձակուրդ, կամ մնաց մեկը՝ ԱԺ նախագահը, բնական է՝ խորհրդի նիստ չեն կարող անել, որովհետեւ արձակուրդի մեջ են»։

Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլ տալի՞ս է, որ այդ օրակարգով նիստը հետաձգեն, դիցուք, սեպտեմբերին անեն, թե՞ սահմանված մեկշաբաթյա ժամկետում պետք է անեն։ «Ես չեմ կարող այս պահին ասել, որովհետեւ այդ թեմայով քննարկում այս պահին չի եղել, հավանաբար՝ հետո կլինի»,- ասաց Սողոմոնյանը։

«Կանոնակարգ օրենքը երկու նորմն էլ սահմանում է՝ ե՛ւ արձակուրդ ուղարկելը ամռանը, ե՛ւ հարցը քննարկելը, հիմա ես չգիտեմ, թե ով ինչպես կմեկնաբանի»,- նշեց քարտուղարության պետը, նաեւ վստահեցրեց, որ, իրենց հաշվարկներով, գրեթե բոլոր ընդդիմադիրները գերազանցել են բացակայությունների թույլատրելի շեմը․ «Հիմա մեկը գուցե 15-ով է գերազանցել, մյուսը՝ 30-ով, հաջորդը՝ 50-ով․․․»։ Սողոմոնյանը չհիշեց, թե քանի բացակայությունն է համարվում հարգելի։

ՔՊ մեր աղբյուրները, սակայն, ասում են՝ եթե անգամ պատգամավորները ներկայանան եւ նիստ գումարեն, ապա ոչ բոլոր պատգամավորների հարցում դրական որոշում կկայացնեն, մանդատներից զրկելու հավանություն կտան առավել շատ բացակայած տասնյակին, որոնց մասին ի սկզբանե խոսվում էր։

Ի դեպ, խորհրդի որոշումը ՍԴ մուտք անելուց հետո ՍԴ-ն պետք է որոշում կայացնի դիմումը մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։ ՍԴ-ն պետք է որոշի՝ բավարարել դիմումը կամ ոչ: Եթե ԱԺ խորհուրդն ի սկզբանե դեմ է քվեարկում ՍԴ դիմելու հարցին, պատգամավորների թվի 1/5-ը սեփական նախաձեռնությամբ եւս կարող է դիմել ՍԴ: Այսինքն՝ այս հարցում վերջնական ատյանը ՍԴ-ն է, որն իրավասու է որոշում կայացնել յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ: Ամեն մի պատգամավորի վերաբերյալ առանձին որոշում է ընդունվում։

Մանդատից զրկված պատգամավորներին խորհրդարանում փոխարինում են ցուցակի հաջորդ համարները։

ՀԳ․ Միջազգային հանրությունը, ի դեպ, ընդդիմությանը պատժելու հարցում կանաչ լույս է վառել իշխանությունների առաջ։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը կարծում է․ «Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության միջեւ հարաբերությունների պարամետրերը, քաղաքական ակցիաները կարող են իրականացվել տարբեր ուղղություններով․․․ խորհրդարանական բոյկոտը կարող է դիտվել որպես ընտրված ներկայացուցիչների կողմից ակցիայի ձեւ»։

Եվ կարծում է, որ պետք է «Սահմանադրությամբ սահմանվի հաճախելիության կանոն, եւ մատնանշվեն տույժեր` թերացող անդամների նկատմամբ, սկսած փոխհատուցման մասնակի կամ ամբողջական վերացումից մինչեւ ձայնի իրավունքից զրկումը, սակայն առանց մանդատի կորուստ նախատեսելու»։

Ինչ վերաբերում է բոյկոտին, ապա, ըստ եվրոպացի պաշտոնյայի, «այն թույլատրելի է միայն հազվադեպ եւ շատ ծայրահեղ հանգամանքներում, երբ խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է մեծամասնության գործողությունների արդյունքում։ Ընթացիկ քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունները, նույնիսկ դրանցից գլխավորները չեն կարող արդարացնել բոյկոտը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում