Tuesday, 07 05 2024
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

Կառավարման ճգնաժամի մեջ ենք, ստագնացիոն փուլում

 «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը

Պարոն Արիստակեսյան, մեկ տարում դրամն արժևորվել է 20-25 տոկոսով, սակայն ներկրվող ապրանքների գները ոչ միայն չեն նվազել կամ նույնը մնացել, այլ բարձրացել են: Ինչո՞վ է սա բացատրվում և ընդհանրապես, որքանով է հնարավոր կանխարգելել գնաճային ռիսկերը դրամի արժևորման ֆոնին:

Այս իրավիճակն ապացուցում է այն, որ արդեն երկար ժամանակ է՝ երկիրը գտնվում է կառավարման ճգնաժամի մեջ: Այսօր մենք ստագնացիոն փուլում ենք: Կառավարիչները չգիտեն՝ ինչպես կառավարել, պարզապես ցանկանում են բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ ստանալ, հատուկ ծառայությունների համար ոցիալական երաշխիքներ ստանալ, բայց չկառավարել: Եվ իբր թողել են ազատ շուկայի օրենքներին, որպեսզի շուկան կարգավորի երկրում առաջացած այս բարդ իրավիճակը: Իհարկե, իրավիճակը բարդ է և հենց դրա համար ենք մենք կառավարությանը վճարում, երաշխիքներ տալիս, սոցիալական փաթեթ տալիս, բարձր աշխատավարձ տալիս, պարգևավճարներ տալիս, որպեսզի կառավարման որոշումներ ընդունեն, որպեսզի երկիրը տանեն դեպի բնականոն վիճակ, որպեսզի սոցիալական պատկերը չվատթարանա: Արդյունքում դրամի անհասկանալի արժևորման պարագայում երկիրը աղքատացել է: Արտահանողները սարսափելի անմրցունակ վիճակում են ներկրողների համեմատ: Ներկրողները մեծ գումարներ են վաստակում, իսկ արտահանողներն անընդհատ կորուստներ են ունենում: Շատ ապրանքներ միջազգային շուկայում, այո, թանկացել են, բայց դրամի արժեզրկման պայմաններում այդ ապրանքները դրամական արտահայտությամբ էժանացել են, սակայն միևնույն է, մարդիկ դրանք ձեռք բերում բարձր գներով: Արդյունքում աղքատներն ավելի են աղքատանում, աղքատության մակարդակը գնալով խորանում և սրվում է, իկ հարուստները, հատկապես ներկրող հարուստները, օլիգարխները անընդհատ հարստանում են: Սրա դեմ կառավարության պատասխանատու մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում: ԿԲ-ն պատասխանատու գնաճի զսպման համար, սակայն ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկում: ԿԲ-ն պետք է իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը չի անում: Էկոնոմիկայի նախարարությունը առաջնորդվում է նախարարի անձնական բիզնես-ծրագրերով և ներկրողների շահերն է պաշտպանում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ոչ մի դիտարկում չի անում ապրանքային շուկաներում, վերահսկողություն չի իրականացնում, որպեսզի ներկրողների նկատմամբ իրականացնի օրենքով նախատեսված պատժամիջոցներ: Պարենային զամբյուղի արժեքը գնալով թանկանում է, իսկ թոշակները, նպաստները, աշխատավարձները մնացել են նույնը, բացառությամբ պետական իշխանության լծակներն օգտագործելով ապօրինի պարգևավճարներ ստացողների:

Ինչի՞ կհանգեցնի դրամի շարունակական արժևորումը:

Դա կհանգեցնի տնտեսական աճի անկման, արտահանման նվազման, արժութային ներմուծման մակարդակի իջեցման, տնտեսական ծրագրերի չիրականացման կամ դադարեցման: Դա կբերի նաև գյուղատնտեսական լավ բերքի չիրացման, հետևաբար, նաև գյուղատնտեսական վարկերի չսպասարկման, գյուղացիների աղքատացման:

Առաջին հարվածը գյուղատնտեսությունը կկրի՞:

Ոչ միայն, այլև ողջ շղթան՝ գյուղատնտեսություն, վերամշակող արտադրություններ, չհաշված ՀՀ քաղաքացիներին, որոնք հայտնվել են աղքատության մեջ: Կարծես թե վարչապետը փորձեց փարատել սոցիալապես վատ վիճակում գտնվող մարդկանց հուզմունքը և քաղաքական հայտարարություն արեց այն մասին, որ ահա բանկերի միջոցով հուլիսի 1-ից 10 տոկոս քեշբեք, վերադարձ կլինի, եթե կենսաթոշակառուները անկանխիկ գործառնություններ անեն: Այդ հայտարարությունը քաղաքական էր, որի մեջ չկար ոչ մի իրականություն:

Ինչպե՞ս եք գնահատում այն, որ հուլիսի 1-ից մեծանալու են անկանխիկ գործարքները:

Ես ողջունել եմ այդ որոշման ընդունումը, ավելին, օրենքի վերաբերյալ տվել եմ դրական կարծիք, ավելին տվել են առաջարկություններ, որպեսզի անկանխիկ գործարքներն ավելի մատչելի դառնան հասարակության համար: Այդ քայլն անհրաժեշտ է, նպաստում է ստվերի կրճատմանը և պետական բյուջեի միջոցների հավաքագրման մակարդակի բարձրացմանը: Սակայն այդ որոշումները սկսեցին կատարվել սխալ, ոչ ամբողջական, ոչ ճշգրտորեն: Եվ սկսել են տնտեսվարողները հայտնվել բարդ իրավիճակում: Արդյունքում ստացվում է, որ անկանխիկի մասին օրենքի ներդրման արդյունքում  օգտվում է միայն բանկային համակարգը, որն առանց այդ էլ բավականին լավ, դրախտային իրավիճակում է գործում: Նրանց շահույթները կբարձրանան, ծառայությունների արժեքները կբարձրանան: Ընդ որում ծառայությունների վճարները անվերահսկելի են ԿԲ-ի կողմից: Ստացվում է, որ պետական տուրք վճարելու համար ծառայության արժեքը գրեթե այդ տուրքի չափ է: Լրիվ անվերահսկելի իրավիճակ է, որի հետևանքով վատ վիճակում են հայտնվելու փոքր ու միջին ձեռնարկությունները և ինչպես միշտ քաղաքացիները: Մենք ունենք մի օրենք, որը պարտադրում է, որ ՀՀ քաղաքացիներն ունենան ասենք, սմարտֆոն, ինտերնետային գրագիտություն, որ կարողանան այդ անկանխիկ գործառյություններն անել: Մենք տասնյակ հաարավոր թոշակառուներ ունենք, պետությունը մտածե՞լ է այդ մարդկանց մասին: Փաստորեն այս որոշմամբ դա փաթաթվել է ժողովրդի վզին:

Մյուս կողմից մենք տեսնում ենք Հիսուսի արձանի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Չգիտես ինչպես, նախկին օլիգարխը առանց որևէ հիմքի, սարի վրա շինարարական տեխնիկա է բերում և սկսում է գործողություններ իրականացնել՝ առանց կառավարության համապատասխան որոշման: Կարող է վարչապետը համաձայնություն է տվել, բայց իր նախարարները համաձայն չլինեն: Սա հենց կառավարման ճգնաժամ է, և այդ ճգնաժամն այս իշխանությունը տարածել է նաև քաղաքացիական հասարակության վրա: Քաղաքացիական հասարակությունում մեծ թափ է ստացել կոռուպցիան: Աջ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում․ սա է ճգնաժամի էությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում