Tuesday, 16 06 2026
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել

Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կբաժանվե՞ն երկրորդ անգամ

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Եվրոպական կառույցների որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վերադառնալով Հայաստան հայտարարեց, որ շարժումը կա, բայց առաջիկայում չի ունենա իր նախկին ինտենսիվությունը: Միաժամանակ, արձագանքելով հեռացողների մասին հարցին հայտարարեց, թե՝ «ով գնում է, թող գնա, մենք էլ տեսնենք տակն ինչ է մնում»: Խորհրդարանական ընդդիմության ուժերը այլևս ջանք չեն գործադրում թաքցնելու, որ իրենց ներսում, իրենց միջև առկա են տարբեր պատկերացումներ, անհամաձայնություններ, տարբեր ծրագրեր և մոտեցումներ: Գործնականում, վերադասավորումների փուլ մտած այդ ուժերի համար թաքցնելը ոչ միայն չունի որևէ իմաստ, այլ մեծ հավանականությամբ տեղի ունեցողը և դրա հանրայնացումը ունի նաև ներքին խթանիչներ: Ներքին հարաբերությունների առումով առանցքայիններից մեկը, եթե ոչ հիմնարարը, Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ հարաբերության հեռանկարն է և ներընդդիմադիր վերադասավորումների փուլում երկու կողմերի հաշվարկներն ու ծրագրերը:

«Եվրոպան պոլիտբյուրո չէ», իր նախագահության տարիներին ասում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ 2003 թվականի նախագահի ընտրությունից հետո հայաստանյան այն ժամանակի ընդդիմությունը երկրում ժողովրդավարության ոտնահարման հարցեր էր բարձրացնում եվրոպական կառույցների առաջ: Այսօր սակայն, Ռոբերտ Քոչարյանն ինքն է փաստացի անում նույնը: Թե՞ ոչ, և ՀՅԴ-ն Իշխան Սաղաթելյանին Եվրոպա գործուղել է առանց Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցման: Անկասկած է, որ գործուղման և հանդիպումների աշխատանքը կազմակերպել են Եվրոպայի ՀՅԴ կառույցները, որոնք անշուշտ բավականին ազդեցիկ են, ունեն շփումներ ու կապեր տարբեր շրջանակների հետ: Միևնույն ժամանակ, առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, Եվրոպայի հետ այդօրինակ շփումները որոշակի հակադրության մեջ են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն նախագահական շրջանի գնահատականի հետ, այլ նաև հենց ներկայիս փուլի մոտեցումների, որոնցում նա նույնիսկ քննարկելի է դիտում ՌԴ հետ այսպես կոչված «միութենական պետության» հարցը: Իհարկե մի կողմ թողնենք,թե այդ հարցը որքանով է օրակարգային ներկայումս հենց նույն ՌԴ համար, որը էական խնդիրներ ունի ուկրաինական ուղղությամբ: Տվյալ պարագայում հարցը Ռոբերտ Քոչարյանի մոտեցումներն ու նրա դաշնակից ՀՅԴ գործողություններն են, որոնք գոնե առերևույթ բաժանվում են, ըստ այդմ առաջացնելով հարց, թե արդյո՞ք երկրորդ անգամ կբաժանվեն երկրորդ նախագահն ու ՀՅԴ-ն: Առաջինը գործնականում տեղի ունեցավ դեռևս 2014-15-16 թվականներին, երբ ՀՅԴ-ն «հոգնելով» սպասել Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադարձին, պայմանավորվեց Սերժ Սարգսյանի հետ: Չի բացառվում, որ Դաշնակցությունը ներկայումս էլ չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի որևէ քաղաքական հեռանկար և աստիճանաբար ձգտում է կառուցել քաղաքական նոր դիրքավորում՝ առանց Ռոբերտ Քոչարյանի: Առավել ևս, որ պակաս հավանական չէ նաև այն, որ երկրորդ նախագահն ինքն էլ դիտարկում է առավել երկարաժամկետ նոր քաղաքական նախագծի տարբերակ, որում աստիճանաբար զրոյի կհասցնի իր ներգրավվածությունը և որում չի տեսնում նաև ՀՅԴ անհրաժեշտությունը: Այդ հարցերի պատասխանների մի զգալի մաս ժամանակի ընթացքում կուրվագծվեն իհարկե Ռուսաստանի ներսում խմորվող ուժերի բալանսի փոփոխությամբ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում