Friday, 03 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Դարակազմիկ որոշում․ Գրանցվել է մի նոր հաղթանակ Արցախի պատմության մեջ

Հուլիսի 4-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում կայացվեց ըստ էությա դարակազմիկ որոշում։ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեց «Լեռնային Արցախ» ֆուտբոլայի ակումբի նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար: Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի՝ ապրիլի 1-ին կայացած նիստը մերժել էր ակումբին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը: ՀՖՖ Գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշեցին թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին: Փաստորեն Հայաստանի մեկնարկելիք առաջնությունում Արցախը և մասնավորապես Ստեփակակերտը կունենա ներկայացուցիչ։ ՀՖՖ-ի գործկոմի կողմից որոշման ապրիլի 1-ին արտոնագրման կողմիտեի կողմից ընդունված որոշման վերանայամում կարելի է համարել աննախադեպ։

Ապրիլի 1-ին կայացած ՀՖՖ ակումբների արտոնագրման նիստում մերժվել էր «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 17-ի պահանջները, ըստ որի արտոնագրման թեկնածուն պետք է իր կամ դուստր ընկերության կազմում առնվազն ունենա 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցում են ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնությունններին։ «Մենք չենք բողոքարկել ՀՖՖ որոշումը, քանի որ մենք, ճիշտ է, չենք բավարարել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի 17-րդ հոդվածը, սակայն նամակ-առաջարկ ենք ուղարկել ՀՖՖ արտոնագրման բաժին և խնդրել ենք մեզ ընդառաջել։Բանն այն է, որ մեզ համար բարդ էր հետպատերազմյան շրջանում հավաքագրել 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք պետք է պարտադիր մասնակցեին նաև ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնություններին, սակայն նամակ-առաջարկում նշել ենք, որ թեպետ այս պահին մեր միայն 3 մանկապատանեկան թիմեր են մասնակցում ՀՀ մանակապաատանեկան առաջնություններին, սակայն այժմ ունենք 8 և ավելի մանակապատանեկան թիմեր, որոնք հաջորդ առաջնությանը անպայման կմասնակցեն։Պետք է նշեմ, որ օրինակ Առաջին խմբում հանդես եկող թիմերի համար պարտադիր չէ ունենալ կանանց թիմ, բայց մենք ունենք կանանց 1-ին խմբի առաջնությանը մասնակցող թիմ։ Հուսով ենք, որ ՀՖՖ-ն հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները մեզ կընդառաջի և կշնորհի Ազգային արտոնագիր։ Անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք պայքարել Առաջին խմբի առաջնության չեմպիոնության համար», Football365.am-ին տված հարցազրույցում ասել էր «Լեռնային Արցախի» նախագահ Մհեր Ավանեսյանը։

Մայիսի 9-ին, Հայաստանի առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Լեռնային Արցախը» 4։1 հաշվով հաղթելով «Գանձասարին» նվաճել էր չեմպիոնի կոչումը։ «Ի սրտե շնորհավորում եմ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ։ Մայիսի 9-ը մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է։ Տոն, որը խորհրդանշում է հաղթանակ, հայրենասիրություն, ազնվություն, մարդասիրություն։ Տոն, որը կապում է անցյալը ներկային և ուղենիշ է ապագայի համար։Հաղթանակները հիրավի վաղեմության ժամկետ չունեն։Հիշենք և մեծարենք այդ հաղթանակները կերտողներին՝ ազգի նվիրյալներին։ Այսօր այս հիշարժան օրը գրանցվել է նաև մի նոր հաղթանակ Արցախի պատմությունում, Լեռնային Արցախը հռչակվել է Առաջին խմբի չեմպիոն: Դա մեր բոլորիս հաղթանակն է»,- հաղթական խաղից հետո ասել էր «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ Արտաշես Ադամյանը:

Նշենք, որ Արցախը ներկայացնող ակումբը գրանցված է Գորիսում, իսկ տնային հանդպումներն տեղի են ունենում Սիսիանում։ Մարզումները սակայն «Լեռնային Արցախն» անց է կացնում Ստեփանակերտում։ Դե ֆակտո «Լեռնային Արցախը» ներկայացնում է Ստեփանակերտը։ Հայտնի պատճառներով սակայն «Լեռնային Արցախը» չի կարող պաշտոնական հանդիպումներ անցյկացնել տանը՝ Արցախի մայրաքաղաքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում