«Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան հեշտ չի անցնի», – Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։«Սահմանազատումը ընդհանուր առմամբ, երկարատև գործընթաց է և, հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի նախկինում եղած հարաբերությունները, կարծում ենք, որ այն հեշտ չի անցնի», – նշել է Բայրամովը։ Խոսելով սահմաններում տիրող կացության մասին՝ Ադրբեջանի արտգործնախարար մերժել է զորքերի հայելային հետքաշման մասին Երևանից հնչող առաջարկները։ «Հայաստանը առաջարկում էր լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ մասնավորաբար սահմաններից հետ քաշել զորքերն ու սահմանապահներին։ Ադրբեջանական կողմը, սակայն, հրաժարվել է դրանից, քանի որ սահմանների պաշտպանությունը Ադրբեջանի պարտքն է և սահմանադրական իրավունքը», – հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:
Մարկարովի խոսքով՝ դելիմիտացիայի գործընթացը Բաքուն փորձում է բերել մեկ ընդհանուր փաթեթի մեջ․ «ՀՀ սուվերեն տարածքի վրա ունենք ներխուժված զորքեր, բանակցային գործընթացը պետք է սկսվի դրանից: Դելիմիտացիայի գործընթացը պետք է ունենա սկիզբ, բայց այն չպետք է լինի նախապայմաններով»:









































