Գերմանիան ավելի քան մեկ ամիս է ինչ արգելափակում է Ուկրաինային հատկացվող 9 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը, գրում է Corriere della Sera թերթը՝ հղում անելով Բրյուսելի և Կիևի սեփական աղբյուրներին։
Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Քրիստիան Լինդները չի պաշտպանում Եվրահանձնաժողովի ցանկությունը՝ տրամադրելու Ուկրաինային աջակցություն եվրոպական պարտքի հաշվին։ Գերմանիան մինչ այժմ աջակցություն է ցուցաբերել միայն 1 մլրդ եվրոյի չափով, որը Կիևը կստանա մինչև հուլիսի վերջ։