Սիրիական զինված ուժերը կրակ են բացել Դամասկոսի մզկիթներից մեկի մոտ ցույցի ելած բնակչության վրա` վիրավորելով մի քանի մարդու: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն:
Ականատեսները տեղեկացնում են, որ ասօր՝ առավոտյան աղոթքից հետո հազարավոր ցուցարարներ կրկին պահանջել են նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը: Տուժածներից մեկը պնդում է, որ մզկիթի մոտ են ժամանել Սիրիայի անվտանգության աշխատակիցները և օգտագործելով ձայնային ռումբեր ու արցունքաբեր գազ՝ փորձել են ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին:
Այն բանից հետո, երբ ցուցարարները ետ են շպրտել արցունքաբեր գազ տարածող նյութերը, ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ` վիրավորելով առնվազն 8 մարդու: Դրանից հետո ցուցարարները մտել են մզկիթ, որը շրջապատվել է կառավարական զորքերի կողմից: Ցուցարարները պնդում են, որ մզկիթի 80-ամյա իմամի վրա ոստիկանները հարձակում են գործել, որից հետո տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Ձերբակալվել է առնվազն 150 մարդ:








































