Friday, 03 05 2024
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը

ՄԻՊ-ը և ՄԻՊ ներկայացուցիչները այցեր են իրականացրել ՊՆ զորամասեր

Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչները այցեր են իրականացրել Պաշտպանության նախարարության զորամասեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականցնելու, զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի ներկայացուցիչները 2022 թվականի հունիսի 6-8-ը այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղակայված զորամասեր և կայազորային զինվորական հոսպիտալ։

Այցերի ընթացքում Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։

Իրականացված շրջայցի ժամանակ ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրվող բուժօգնության, կարգապահության, սննդի որակը։

Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողների հետ, տեղում արձանագրվել են առկա խնդիրները և հրամանատարական կազմի հետ քննարկվել դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Պարտադիր ժամկետային զինծառայողների հետ ունեցած առանձնազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերին, ինչպես նաև սահմանափակումով ծառայություն անցնող զինծառայողների ծառայության պայմաններին։

Զինծառայողների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ (զինվորական հոսպիտալ ուղեգրելու, արձակուրդ տրամադրելու և այլն) քննարկվել են զորամասի հրամանատարական կազմի հետ և նշված խնդիրներին հետագայում ավելի արագ արձագանքնելու նպատակով հրամանատարական կազմի հետ քննարկվել են համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու մեխանիզմներ։

Սպայակազմի հետ քննարկվել են ծառայության գրավչությունը բարձրացնելու, հաստիքների համալրվածության, բնակարանային ապահովության, զինծառայողներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու, ծառայողական կարգապահության ապահովման հետ կապված հարցեր։

Կայազորային զինվորական հոսպիտալ իրականացրած այցի շրջանակներում հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են զինծառայողներին տրամադրվող բուժօգնության որակի, պլանային վիրահատությունների, հոսպիտալի ծանրաբեռնվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև ռազմական բժիշկներին հուզող հարցեր, ներառյալ՝ անձնակազմի համալրվածության, բժշկական սարքավորումների հագեցվածության խնդիրները։

Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ պաշտպանության նախարարություն։

Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը, սպայական կազմի կարգավիճակի բարձրացումը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում