ՄԱԿ-ի հատուկ առաքելությամբ Սիրիա գործուղված հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Սիրիայի բնակչությանը պաշտպանելու համար: Միաժամանակ, РБК-ի փոխանցմամբ, հանձնաժողովը հայտարարել է, որ այդ երկրում հումանիտար ընդհանուր ճգնաժամ գոյություն չունի:
Այս տարվա մարտ ամսից, երբ Սիրիայում սկսվեցին զանգվածային ելույթները, Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի ներկայացուցիչներին չէին թույլատրում այցելել այդ երկիր, սակայն անցած շաբաթ նման համաձայնություն ձեռք բերվեց, ինչի արդյունքում Դամասկոս այցելեցին ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի անդամները, ովքեր իրենց հրապարակած զեկույցում նշել են, որ Սիրիայում վերջին ամիսների ընթացքում սպանվել է ավելի քան 2200 մարդ: Ըստ BBC-ի՝ Սիրիայի իշխանությունները խոչընդոտել են ՄԱԿ-ի ներկայացուցիչների աշխատանքը:











































