Ֆլորիդայի Դեյդ-Սիթի քաղաքի կենդանաբանական այգում այցելուներին առաջարկում են լողալ երկու ամսական վագրերի հետ: Այս մասին հաղորդում է tbo.com-ը: Ըստ այգու տնօրինության՝ երկու ամսական վագրիկների հետ հաճախորդները կկարողանան լողալ երեքշաբթիից ուրբաթ օրերին, օրական ընդամենը 30 րոպե: Վագրերի հետ լողալ կարող են բոլոր ցանկացողները, անհրաժեշտ է միայն ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ չլինել և ունենալ 200 դոլար գումար:
Վագրեր Ռուարին և Ռաջան ծնվել են այս տարի հուլիսին, նրանց քաշն այս պահին 7 կիլոգրամ է, սակայն մեկուկես ամսից նրանց ծանրությունը հասնելու է արդեն 18 կգ-ի, և մարդկանց հետ անմիջական շփումն արդեն վտանգավոր կլինի:










































