Monday, 22 06 2026
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Սերբիայի ԱԺ փոխնախագահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ստեֆան Կրկոբաբիչը (Stefan Krkobabic) հյուրընկալել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչներ Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանին և Դարկո Օբրադովիչին: Սերբիայի Ազգային ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ համայնքի գործունեությանը, Սերբիայի և Հայաստանի միջև մարզական, մշակութային և ընդհանուր համագործակցության խորացման հնարավորություններին։

«Մեր պատմական կապերը գալիս են Հայաստան այցելած Սուրբ Սավայի ժամանակներից: Հայ արվեստագետներն ու շինարարները իրենց ներդրումն են ունեցել մեր միջնադարյան եկեղեցիների ու վանքերի կառուցման գործում: Մեր մշակութային և պատմական կապերը ամուր են»,-նշել է Սերբիայի ԱԺ փոխնախագահը: Նա ընդգծել է, որ Սերբիայի ու Հայաստանի երկկողմ համագործակցությունն աճի միտում ունի: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը դեսպանություն կբացի Սերբիայում և ակնկալում է համագործակցել հայ համայնքի հետ, որը 2019 թվականից մինչ օրս շատ բան է արել Սերբիայում հայկական մշակույթը, ինչպես նաև սերբական մշակույթը Հայաստանում խթանելու համար։

«Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կնպաստենք Սերբիայի և Հայաստանի միջև ընդհանուր հարաբերությունների հետագա զարգացմանը»,-հավելել է նա:

Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանն, իր հերթին, ասել է. «Սերբիայի հայ համայնքը գոհունակություն է հայտնում, որ Սերբիան պահպանում է բազմազգ ներդաշնակությունը, մշակութային բազմազանությունը: Սերբիան մեր երկիրն է, որտեղ մենք ապրում ենք, ստեղծագործում և մահանում: Այսօրվա հանդիպումը հաստատում է, որ Սերբիան լսում է իր փոքրամասնություններին, որոնք իրականում նրա հարստությունն են, քանի որ տարբերությունները միավորում են մեզ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում