Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության երկու երկրների միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև այդ աշխատանքից է կախված պայմանավորվածությունների իրագործումը:










































