Իտալիան տուժել է վերջին 70 տարվա ամենասարսափելի երաշտի հետևանքով։ Երկրի մի քանի շրջաններում արտակարգ դրություն է մտցվել։
Իշխանությունները չեն բացառում, որ ցերեկային ժամերին ստիպված կլինեն խմելու ջրի սահմանափակումներ կիրառել։ Թեև որոշ հատվածներում արդեն իսկ գործում են սահմանափակումներ, օրինակ՝ գիշերը ջրամատակարարումն ամբողջությամբ դադարեցվում է։
Տեղումների բացակայությունը և ռեկորդային բարձր ջերմաստիճանը կաթվածահար են արել բրնձի և եգիպտացորենի մշակությունը Իտալիայի հյուսիսում և Պո գետի շրջակայքում, որոնցում ջրի մակարդակն իջել է նվազագույնի։ Երկրի ֆերմերների ասոցիացիան վնասը գնահատում է ավելի քան երեք միլիարդ եվրո։








































