Հայաստանում ՌԴ դեսպանատունը հուլիսի 4-ին արել է տարօրինակ հայտարարություն, կապված Հայաստանոււմ Կանադայի դեսպանատան բացման տեղեկության, Օտտավայի այդ մտադրության հետ: ՌԴ դեսպանատունը նշում է, թե ամեն ինչ կլիներ նորմալ, եթե չլիներ այն հանգամանքը, որ Կանադան դեսպանատան բացումը դիտարկում է նաև «ՌԴ ազդեցությանը հակազդելու» քայլերի շրջանակում: «Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա», ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ: Այն արժանացել է Հայաստանի հանրային և քաղաքական տարբեր շրջանակների կոշտ գնահատականին, որպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը միջամտության անպարկեշտ և ցինիկ փորձ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան /Լոնդոն/ Լիլիթ Գևորգյանի հետ:









































