Tuesday, 14 05 2024
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Հունաստանում հայտարարել են երկրի ներքին գործերին Էրդողանի միջամտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններով միջամտում է Հունաստանի ներքին գործերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել են հույն քաղաքական գործիչները:

Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ուղերձ և դաս կտա իր կառավարիչներին, որոնք ընկնում են հույն ժողովրդի համար աղետալի ավարտ բերող արկածախնդրությունների հետևից»։

Կառավարության պաշտոնյաները խոսում են «երկրի ներքին գործերին ակնհայտ միջամտության» մասին, իսկ ոչ պաշտոնապես նշում են, որ Էրդողանն այդ կերպ աջակցություն է հայտնել ՍԻՐԻԶԱ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին:

«Միանգամայն ակնհայտ է, որ բոլոր ճակատներում, տնտեսությունում, դիվանագիտությունում, մեր զսպման հնարավորություններում մեր երկրի մշտական ուժեղացումը պարոն Էրդողանի մոտ ծայրահեղ անհարմարություն է առաջացնում։ »

Եվ դա ստիպում է նրան անցնել բոլոր սահմանները։ Հիմա նա մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտելու փորձ է ձեռնարկել։ Լիովին բնական է, որ պարոն Էրդողանին դուր չի գալիս այն կառավարությունը, որը հաջողության է հասնում հայրենիքի համար», – ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Իկոնոմուն Skai հեռուստաալիքին:

Նրա խոսքով՝ Էրդողանին նյարդայնացնում է վարչապետը, որը երկրի միջազգային ներկայացուցչությունը բարձրացրել է նոր մակարդակի և «որին ծափահարել Է ԱՄՆ-ի ողջ կոնգրեսը և որին ողջունել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանը»:

«Հունական հասարակությունն ունի ինչպես հասունություն, այնպես էլ պատմական գիտելիքներ ՝ նման աներևակայելի մարտահրավերների համար ականջները փակելու համար։ Այն ամենը, ինչին հասել է երկիրը, այն ամենը, ինչն այդքան նյարդայնացնում է պարոն Էրդողանին, մտածված, սթափ, իմաստավորված և արդյունավետ քաղաքականության վաստակն է։ Դա վարչապետ Միցոտակիսի հաջողությունն է, դա կառավարության հաջողությունն է»,- ասել է Իկոնոմուն։

Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը։ «Մենք ծառայություն չենք մատուցի պարոն Էրդողանին։ Հույներն իրենք կորոշեն, թե ում են ուզում իրենց կառավարիչ, և ես հավատում եմ, որ նրանք կրկին կքվեարկեն վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի օգտին»,- ասել է Վարվիցիոտիսը Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցությունում Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են անվանել, իսկ «Նոր ժողովրդավարությունը» մեղադրել են դրանք իրենց կուսակցական շահերից ելնելով օգտագործելու փորձի մեջ: «Հույն ժողովուրդը ոչ մեկից ցուցում չի ընդունում իր ժողովրդավարական ընտրության վերաբերյալ։ Թուրքիայի կողմից Հունաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ պետք է ամբողջությամբ դատապարտվի բոլորի կողմից և առանց ներքաղաքական վեճի հետ կապված որևէ ետին մտքի»։ «Նոր ժողովրդավարույթունը», փորձելով իր նեղ կուսակցական շահերի մեջ օգտագործել Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարությունները, նրան դարձնում է երկրի ներքին քաղաքականության գործոն։ Դա վտանգավոր է»,- հայտարարել Է Հունաստանի նախկին արտգործնախարար, ՍԻՐԻԶԱ-ի արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար Յորղոս Կատրունգալոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում