Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել, հայտնում է Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը։
Առաջին զոհի մասին հայտնի էր դարձել հուլիսի 1-ին։ Շնաձուկը կծել էր կնոջ ոտքն ու ձեռքը, նա մահացել էր հիվանդանոցում:
Միջադեպի պատճառով Սահլ Հաշեշ տարածքը մինչև Մակադի ծովածոց փակվել է, իսկ լողալը, դայվինգը և ձկնորսությունը երեք օրով արգելվել են: