Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, քննարկվել է ռազմարդյունաբերության համակարգի աշխատանքը։
Խորհրդակցության մեկնարկին Պուտինը հայտարարել է. «Այդ թեմայի հրատապության մասին ընդհանրապես չեմ խոսի, իսկ տվյալ իրավիճակում առավել ևս»։
Նրա առաջարկով զեկույցով հանդես է եկել ոլորտը համակարգող փոխվարչապետ Յուրի Բորիսովը։