Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի վերջնական որոշման մասին խոսելը վաղաժամ է, Հայաստանի 60 միլիոնը՝ վատ չէ, բայց 2 միլիոնը Արցախի համար չնչին գումար է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծը ներառում է մարդասիրական օգնություն Հայաստանին՝ 60 միլիոն դոլարի չափով և 2 միլիոն դոլար՝ Արցախի համար:

Զեկույցի տեքստում հայտարարվում է, որ «Հանձնաժողովի առաջարկը ներառում է ոչ պակաս, քան 60 մլն ԱՄՆ դոլար Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար։

«Բացի այդ, Հանձնաժողովի առաջարկը ներառում է նաև ոչ պակաս, քան 2 մլն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար։ ԱՄՆ-ն մտահոգված է մնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով` բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարական պայմանների, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»,- ասվում է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ի հավելումն Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանը ապրանքների վաճառքն արգելելուն, օրինագիծը ներառում է Ազատության Աջակցության ակտի 907 Բանաձևի մասին մի հատված:

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ երկուսն էլ իրենց խիստ մտահոգությունն են հայտնել 907 Բանաձևի կասեցման վերաբերյալ, որը վարչակազմը կասեցրել է անցյալ շաբաթ:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը հայտարարել է, որ «անիմաստ է ասել, որ ԱՄՆ-ի օգնությունն ու վերապատրաստումը չեն ազդել Հայաստանի հետ իր (Ադրբեջանի) ռազմական հավասարակշռության վրա» և այնուհետև ընդգծել է, որ ինքը «կշարունակի խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում է, որ Պետքարտուղարությունը կգործի լիարժեք թափանցիկությամբ և կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները, որպեսզի Կոնգրեսը գնահատի Բաքվին տրամադրվող ցանկացած աջակցություն։

Նշվում է, որ հանձնաժողովի նախագահ Շիֆը ասել է, որ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելը «հակասում է մեր երկրի հիմնական ժողովրդավարական արժեքներին» և «կարող է Ալիևի վարչակարգին հնարավորություն տալ՝ շարունակել կամ ավելի ուժեղացնել իր սադրիչ գործողությունները հայերի դեմ»:

Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ կոնկրետ որոշման մասին խոսելը վաղաժամ է․ «Ոչ մի վերջնական որոշում չի ընդունվել։ Միակ բանը որ արվել է՝ Ներկայացուցիչների տան ենթահանձնախմբի որոշումն է։ Այդ ենթահանձնախմբի որոշումը գնալու է հանձնախումբ, դրանից հետո եթե վավերացվի՝ գնալու է Ներկայացուցիչների տուն, հետո նույն պրոցեսը կրկնվելու է  Սենատում։ Եվ երբ երկու պալատներն էլ նույն գումարի շուրջ համաձայնության  գան, այդ ժամանակ կարող ենք հաջողության մասին խոսել»։

Հարութ Սասունյանը միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանին տրամադրվելիք 60 միլիոն չափը վատ չէ, թեպետ կարող էր մի փոքր ավել լինել, բայց  ահա Արցախի պարագայում գումարը չնչին է․ «2 միլիոն դոլարը ոչինչ է, որովհետև Արցախն ունի հսկայական պահանջներ ու խնդիրներ, դրանք 2 միլիոն դոլարով չեն լուծվի»։

Խոսելով Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզի   և Ադամ Շիֆի բարձրացրած մտահոգությունների մասին, որ նախագահ Բայդենը շրջանցում է հայտնի 907 բանաձևը, մեր զրուցակիցն ասաց․ «Այդ օրենքը 20 տարի է  կա և այնտեղ գրվել է, որ նախագահն իրավունք ունի շրջանցել օրենքի արգելքը։ Եվ Բայդենը փաստորեն երկու տարի է  այդ շրջանցումն անում է։ Եվ սա հակառակ այն բանի, որ  նախագահի թեկնածու լինելու ժամանակ նա քննադատում էր այն ժամանակվա նախագահ Թրամփին օրենքը շրջանցելու մեջ։ Բայց տեսնում ենք, որ ինքն էլ անում է այն նույն բանը, ինչ արել են վերջին 20 տարիների  բոլոր նախագահները։ Թե ինչ կարելի է անել՝ վստահ չեմ։ Իմ կարծիքով բողոքելուց բացի շատ բան անել հնարավոր չի լինի։ Անշուշտ սենատոր Մենենդեսը, որ շատ կարևոր պաշտոն ունի որպես միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ կարող է շատ հարցեր տալ, պետքարտուղարության զեկույցներ պահանջել, փաստարկներ ու տվյալներ ներկայացնել։ Այսինքն՝ կարող է շատ դժվար կացություն ստեղծել, բայց  չեմ կարծում, թե կարող է փոխել նախագահի որոշումը»։

Հարութ Սասունյանը համարում է, որ դա ավելի շատ քաղաքական որոշում է․ «ԱՄՆ նախագահը  թեպետ իր ամբողջ կյանքում եղել է հայամետ ու հայասեր, այժմ շատ հստակ է, որ ԱՄՆ  կառավարությունն ու Սպիտակ տունը  վարում են այնպիսի քաղաքականություն, որ դրական կապեր ունենան Ադրբեջանի հետ։ Նույն քաղաքական մոտեցումը տեսնում ենք նաև Թուրքիայի պարագայում։ Տասնամյակներ ի վեր Բայդենը հակադիր էր Էդողանին ու Թուրքիային, բայց տեսնում ենք, որ երբ Էրդողանը Ֆ-16 օդանավեր է խնդրում, Բայդենը համաձայնում է դրան։ Այստեղ Կնոգրեսն իր ասելիքն ունի, եթե մեծամասնությունը դրան ընդդիմանա, ապա վաճառքն էլ կարող է մերժվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում