Tuesday, 07 05 2024
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online

Եթե Մինսկի խումբ չլիներ, ԱՄՆ-ը նոր համանախագահ չէր նշանակի․ Արցախում լիահույս են՝ ձևաչափը ուկրաինական ճգնաժամից հետո կգործի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ  հայտարարել է, որ Մինսկի խումբը մեռած է և ավելացրել է, որ այն վերակենդանացնելու ջանքերը կործանարար են խաղաղության համար։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության վերաբերյալ, ինչքանո՞վ եք դեռ հնարավոր համարում այդ ձևաչափի շրջանակներում Արցախի կարգավիճակի լուծմանը հասնելը։

Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուժային դիրքից փորձել է հակամարտությունը կարգավորել, բայց ըստ էության, այն այդպես էլ չի կարգավորվել։ Այսինքն՝ այն հակասությունները, որ գոյություն են ունեցել՝  ոչ միայն մնացել են, այլ շարունակում են ավելի խորանալ։ Տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու համար բնականաբար պետք է հարցը վերջնականապես կարգավորել՝ տուրք չտալով այդ ամբիցիաներին։

Բացի այդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս հայտարարել են, որ արցախյան հիմնահարցը կարգավորելու անհրաժեշտություն կա։ Եթե այդպես չլիներ, ապա երկու օր առաջ Միացյալ Նահանգների նոր համանախագահ չէր նշանակվի։ Կարծում եմ, որ առաջիկայում այս առումով որոշակի ակտիվություն կլինի։

-Բայց կարծես Ռուսաստանն էլ չի շտապում այս խմբի աշխատանքը վերականգնել։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ևս մեկ անգամ Բաքվում հայտարարեց, որ Մինսկի խումբ գոյություն չունի, օրերս էլ ՌԴ-ն մերժեց համանախագահության ձևաչափով Արցախի ճակատագիրը քննարկելու արևմտյան ձևաչափի առաջարկը։

-Ուկրաինական ճգնաժամի հետ կապված արևմուտքի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հակասության խորապատկերի վրա է պետք այս ամենը դիտարկել։ Ինձ թվում է, որ համենայնդեպս  համանախագահող երկրները կգան այս հարցում համաձայնության։ Ուժային կենտրոնները չեն ցանկանա, որ իրենց սահմանների մոտ տարածաշրջանում նոր հակասությունների օջախ լինի։ Այս տեսանկյունից ինձ թվում է, որ երեք կողմերը կնստեն մեկ սեղանի շուրջ։

-Այսինքն՝ կարծում եք, որ այս վիճակը ժամանակավո՞ր է և հետագայում հնարավոր է ձևաչափի վերականգնում։

-Ռուսաստանի պաշտոնյաների, այդ թվում նաև արտգործնախարարի խոսքերից կարելի է այդպես ընկալել։ Համենայնդեպս նորից նշեմ՝ Միացյալ Նահանգների կողմից նոր համանախագահի նշանակումը պատահական չէ և ցույց է տալիս, որ դեռ կա ասելիք ու բանակցելու նպատակահարմարություն։

-Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունների ֆոնին կարծում եք Հայաստանն ու Արցախը պե՞տք է  պնդեն, որ համանախագահության ձևաչափը վերականգնվի ու աշխատի։

-Խնդիրն այն է, որ  այդ կառույցը երբ ստեղծվել է, ոչ ոք դրա աշխատանքները չի դադարեցրել։ Ես նաև անհրաժեշտ եմ համարում, որ հստակեցում մտցվի, թե ինչպե՞ս են տեսնում հարցի կարգավորումը։ Կա՛մ պետք է բացահայտ կերպով հայտարարվի, որ հարցը կարգավորված  է ու այլև բանակցության նպատակահարմարություն  չկա կա՛մ էլ այս հարցում հստակեցում մտցվի։ Այս իրավիճակն այնքան էլ ընդունելի չէ։ Երկարատև խաղաղություն ապահովելու համար հարցն իսկապես կարգավորման անհրաժեշտություն ունի։

-Արևմտյան կողմը պարբերաբար հայտարարում է Արցախի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը, արդյոք նույնը տեսնում եք նաև ռուսական կողմից։

-Ռուսաստանի կողմից էլ նման հայտարարություններ եղել են, այնպես չէ, որ ընդհանրապես չի եղել։ Մշտապես հղում են անում Լավրովի Բաքվում արված հայտարարություններին, բայց ես հիմա էլ եմ ասում՝  մեկ վայրում տվյալ ժամանակահատվածում արված խոսքերից ընդհանրացումներ անել չես կարող, որովհետև դրանից առաջ էլ այլ բան էր ասել Փառուխի հետ կապված։ Խնդիրն այն է, որ այդ ամենը պետք է իրար համադրել ու նոր եզրակացությունների հանգել։Շատ դեպքերում պարտադիր չէ, որ ուղղակի հայտարարություններ արվել։ Կան նախադասություններ, որոնց տողատակը կարելի է ընթերցել և նոր համապատասխան եզրակացություններ անել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում