Sunday, 12 07 2026
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն

Գերազանց արդյունք․ Տպավորիչ փաստեր Հայաստանի հավաքականի մասին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը փոքր եկրկրների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է։ Առաջին տուրում 100։63 հաշվով Ջիբրալթարին հաղթելուց հետո, երեկ մեր ազգային թիմը 78։66 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի նկատմամբ, B ենթախմբում գրավելով առաջին հորիզոնականը։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում: Երկու անընդմեջ հաղթանակը հնարավորություն տվեց մեր հավաքականին այսօր հանգստանալու և պատշաճ կերպով նախապատրաստվելու վաղը կայանալիք կիսաեզրափակչին։ A և B խմբերում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերն այսօր քառորդ եզրափակչում վիճարկելու են կիսաեզրափակչի վերջին երկու ուղեգրերը։ Անդորրայի հավաքականը մրցելու է Ջիբրալթարի, իսկ Սան Մարինոն՝ Ադրբեջանի հետ։ Վաղը մեր հավաքականը կհանդիպի Անդորրա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ։ Ադրբեջան-Սան Մարինո զույգի հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի Մալթային։ Վերջինս երեկ լարված պայքարում հաղթելով Անդորրային հաղթող ճանաչվեց A ենթախմբում։

Հավանականությունը բավական մեծ է, որ կիրսաեզրափակչում Հայաստանի ազգային թիմը կմրցի Անդորրայի հետ։ Վերջինս կարգով զգալի գերազանցում է Ջիբրալթարին և ամենայն հավանականությամբ այսօր կհաղթի։ Նշենք, որ երեկ Սան Մարինոյին պարտվելու դեպքում Հայաստանի հավաքականը ստիպված էր լինելու այսօր մրցել Ադրբեջանի հետ։ Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստան-Ադրբեջան դիմակայությունը հնարավոր է միայն եզրափակչում կամ երրորդ տեղի համար մրցավեճում։ «Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Մինչև խաղն արդեն վերլուծել էինք մրցակցին, հասկացել էինք՝ ինչպիսի խաղ են ցուցադրում: Անկեղծ ասած գիտակցում էինք, որ մեր խաղային մակարդակն ավելի բարձր է:Մեր թիմը համալրել է Քրիս Ջոնսը, ով բավականին ուժեղ խաղացող է: Նա մեզ նոր է միացել, պարզ է՝ խաղի սկզբում մի փոքր դժվար էր, քանի որ տարբեր կոմբինացիաներ էինք փորձարկում, բայց, ընդհանուր առմամբ, հանդիպման վերջնամասում ավելացրինք և կարողացանք միավորներով բավականին առաջ անցնել:Հաջորդ խաղերը շատ կարևոր են, զգում եմ, որ ավելին կարող եմ: Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք և հասնենք մեր նպատակին»,- խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի առաջատարներից Ալբերտ Թադևոսյանը: Ուշագրավ վիճակագրական փաստեր։ Ընթացիկ առաջնությունում բոլոր 6 հավաքականների խաղացողներից այս պահին լավագույն արդյունքը պատկանում է Անդրե Սփաթ-Մկրտչյանին։

Վերջինս երկու խաղում ճանաչվելով խաղի ամենաարդյունավետ խաղացող արդեն իսկ վաստակել է 55 միովոր։ Սա բավական բարձր ցուցանիշ է։ Հավաքականների հաշվարկում ևս Հայաստանն առաջինն է։ Եվ այսպես, երկու հանդիպումների արդյունքում մեր գլխավոր թիմը վաստակել է 178 միավոր։ Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում գտնվող, A խմբի հաղթող Մալթային ազգային թիմը երկու խաղում վաստակել է 145 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակող Անդորրան վաստակել է 142 միավոր։ Վիճակարգրական տվյալները վկայում են, որ Հայաստանի ազգային թիմը ընթացիկ առաջնությունում իսկապես գլխավոր ֆավորիտն է։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2016 թվականին հաղթող էր դարձել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։ Վստահաբար կարող ենք ասել, որ կան բոլոր նախադրյալները այդ հաջողությունը կրկնելու։ Կարևոր արձանագրում․ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ մեր հավաքականը խաղից խաղ որակական աճ է գրանցում։ Ինչ խոսք խմբային փուլում մրցակիցները կարգով ցածր էին, բայց․․․։

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը մասնակցող հավաքականներից ամենաբարձր վարկանիշն ունի Անդորրան։ Վերջինս ՖԻԲԱ-ի դասկարգման աղյուսակում այս պահին 88-րդն է և 5 կետով գերազանցում է Հայաստանի ազգային հավաքականին։ Մալթայի ընտիանին գտնվում է 94-րդ հորիզոնականում։ Մյուս հավաքականների վարկանիշը անհամեմատ ավելի ցածր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում