Iran International-ը հայտնում է, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն անուղղակի բանակցություններ են սկսել Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Ենթադրաբար, բանակցությունները կտևեն երկու-երեք օր։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է նախագահի իրանական հարցով հատուկ բանագնաց Ռոբ Մալլին, իսկ իրանական պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Ալի Բաղերի-Քանին։ Միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում ԵՄ խոսնակ Էնրիկե Մորան հանդես է գալիս որպես միջնորդ։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերում գրել է. «Իմ թիմն այսօրվանից Դոհայում է, որպեսզի համակարգի և դյուրացնի ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների շփումները»: