Մեծ Բրիտանիան մտադիր է մինչև 10 մլն ֆունտ (12,28 մլն դոլար) հատկացնել Ուկրաինայի երկաթուղու վերանորոգման համար՝ երկրից հացահատիկի արտահանումը հեշտացնելու համար: Այդ մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։ Նշվում է, որ Բրիտանիան Ուկրաինայի կառավարության հետ բանակցություններ է վարում այն մասին, թե ինչպես «առավելագույնի հասցնել երկաթուղու թողունակությունն ու ապահովել գնացքների ու հացահատիկի շարժը»։