«Իռեն» փոթորիկը, որը մոտենում է ԱՄՆ արևելյան ափերին, կարող է լուրջ վնաս հասցնել Նյու-Յորքին` դառնալով ջրհեղեղի պատճառ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղում անելով փորձագետներին:
Համարվում է, որ փոթորիկը կարող է վերջին 15 տարիների ընթացքում ամենաավերիչը լինել ԱՄՆ-ի համար: Մասնագետների կարծիքով «Իռենը» կարող է լուրջ վնաս հասցնել Նյու-Յորքի Մանհեթեն կղզու երկնաքերներին: Քաղաքի իշխանություններն ընդհատել են 2011թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում իրականացվող շինարարությունը: Նախագահ Բարաք Օբաման այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել և կոչ արել լուրջ վերաբերվել «պատմական փոթորկին»:
Ինչպես հայտնել էինք նախկինում, ԱՄՆ մի քանի նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել սպասվող փոթորկի կապակցությամբ: Բնակչության տարհանումը շարունակվում է, իսկ Նյու-Յորքի բորսաները չեն դադարեցնում իրենց աշխատանքները: