Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Եթե ոչ դու, ապա ո՞վ․ պետությունը քաղաքացուն զինվոր է դարձնում

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահետազորայինների հերթական վարժական հավաքները կանցկացվեն։ Որոշումն ընդունվեց հունիսի 23-ին՝ կառավարության նիստի ընթացքում։ Հավաքներին կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Նախատեսված է, վարժանքներին ներգրավել մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

Հայտարարված է, որ հավաքները կազմակերպվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Սա այս տարվա ընթացքում արդեն երրորդ վարժական հավաքն է․ նման հավաքներ կազմակերպվել են նաև ապրիլի 1-ից հունիսի 30 և ապրիլի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածներում։

Այս լուրն, իհարկե, ահագին դժգոհությունների տեղ է բացում։ Նրանց, որոնց ներգրավում են  այս հավաքներին՝ նեղսրտում են, որ երեք ամիս կտրվածքը չափազանց մեծ է։ Որևէ մի մասնագետ չի կարող իր աշխատանքային սեղանը լքել 90 օրով։ Սակայն պետությունը ևս չի կարող անտեսել իր մոբիլիզացիոն ռեսուրսի մարտունակության բարելավման խնդիրը։ Ինչպե՞ս լուծել խնդիրը։ Հավաքները անչափ կարևոր են ու մենք բոլորս ենք պարտավոր դրանց մասնակցել, սակայն բազմաթիվ մասնագետներ, որոնք կանչվում են հավաքներին՝ արդեն կայացած անհատներ են, որոնք զբաղված են ինչպես բարձր տեխնոլոգիական, այնպես էլ սպասարկման ու առևտրային ոլորտներում, որոնք պետության համար ապահովում են ահագին լուրջ եկամուտ։ Այս քաղաքացիները բացասական են տրամադրվում հավաքների ու բանակի նկատմամբ առհասարակ ու փորձում են խուսափել վարժանքներից։ Նրանց հասկանալ ևս հնարավոր է։ Լուծումը, խոշոր հաշվով, ակնհայտ է։ Եթե եռամսյա հավաքները չեն լուծում սահմանային անվտանգության ապահովման խնդիր, այն է՝ հավաքին մասնակիցը չի գնում զենքը ձեռքին հերթափոխելու ժամկետայիններին խրամատում, այլ ժամանակի մեծ մասն անց է կացնում զորանոցներում, ապա կարիք կա հավաքների ժամկետները կրճատել, ճիշտ նույն մոդելով ինչպես Ֆինլանդիայում կամ Շվեյցարիայում։ Մի բան է քաղաքացիական կյանքն ու գործերը լքել 90 օրով, մեկ այլ բան՝ 2 շաբաթով կամ  օրով։ Եթե հավաքի նպատակն է բարձրացնել մոբիլիզացիոն ռեսուրսի մարտունակությունը, ապա ակտիվ վարժանքների, պարապմունքների ու դասընթացների միջոցով արդեն մեկ շաբաթից հնարավոր է դառնում անգամ զենքից ու բանակից հեռու մարդուն տալ զիվորի տեսք ու նվազագույն գիտելիք։ Եթե մեր խնդիրը զորանոցներն ու խրամատները լցնելը չէ՝ զուտ հավաքներ կազմակերպելու համար, գուցե հաշվի նստենք նաև հավաքներին կանչվածների խնդիրների հետ։ Բացի դա, հայտարարված է, թե եռամսյա հավաքների ժամանակ ԶՈւ կանչվածների աշխատավարձերը վճարվում են ամբողջ չափով։ Սակայն չպիտի մոռանանք, որ ոչ բոլոր գործատուներն են գրանցում իրենց աշխատողներին ամբողջ չափով՝ սահմանափակվելով նվազագույն աշխատավարձի գրանցմամբ։ Հետևապես, պայմանականորեն սևով 200․000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին իրականում 3 ամիս վճարվում է մինիմալ աշխատավարձի չափով՝ այն է 68 հազար։ Էլ չեմ խոսում ինքնազբաղվածների, այն է՝ տաքսիստների, բանվորների, այլ ոչ հիմնական աշխատանք ունեցողների մասին, որոնք օրվա հացը վաստակում են այս պահին գտնված աշխատանքով։

Հավաքի կանչված քաղաքացին այդ դեպքում արդեն ունակ չի լինում վճարել իր կոմունալները, սպասարկել ընտանիքի այլ կարիքներ և այլն։ Եթե պետությունը ջանք ներդնի՝ ստիպելով գործատուներին գրանցել աշխատավարձերի իրական չափը, ապա եռամսյա հավաքների ժամկետն էլ կրճատել՝ հասցնելով գոնե թե մեկ ամսվա, ապա վստահաբար կլինի կոնսենսուս և հավաքի կանչված որևէ անձ չի դժգոհի, թե ինքը մնալու է առանց մի կոպեկ գումարի։

Այո, նման քանակությամբ ու ծավալով հավաքների կազմակերպումը կարծես ՀՀ համար նոր պրակտիկա լինի, սակայն հնարավոր է կարճ մշտադիտարկումից հետո վերլուծել բացերն ու դրանց տալ օրենսդրական լուծումներ։ Մեզնից յուրաքանչյուրն է պարտավոր պետության կանչով մեկնել վարժվելու, սակայն պետությունն էլ իր հերթին է պարտավոր ապահովել բավարար պայմաններ՝ քաղաքացու մոտ դժգոհություններ չառաջացնելու համար։

Սրան զուգահեռ կարիք կա կատարելագործել այդ հավաքների ընթացքում ստացվող գիտելիքների արդիականությունն ու ծավալը, զատվել հին կլիշեներից ու մոբռեսուրսի  հետ աշխատել նորագույն կրթական մեթոդաբանությամբ, այո՝ վարժանքները դարձնել հետաքրքիր, մոտիվացնող։ Մոբ հավաքից վերադարձած քաղաքացին չպիտի լինի չարացած, այլ ոգևորված։ Հավաքների մասնակիցները պիտի վարակեն իրենց ոգով մյուս խումբ պոտենցիալ մասնակիցներին։ Հավաքները պետք է դառնան պատվի հարց․ եթե չես մասնակցում հավաքներին, ուրեմն անունակ ես։

Մեր տունը մեզնից բացի որևէ մեկը չի պաշտպանելու, տղերք։ Երբ գողը հարձակվում է բնակարանի վրա, մենք մի անկյունում չենք նստում ու սպասում, թե ով է գալու փրկի մեր զավակներին վտանգից։ Մենք գործում ենք, նախաձեռնում ու պայքարում։ Այս հավաքները ևս մեր տան պաշտպանության մասին են։ Այսօր ես, վաղը դու, պարբերաբար պարտավոր ենք զգալ ԱԿ-74-ի ծանրությունը ձեռքում, գրկել հողը՝ պաշտպանվելու համար, քնել բաց երկնքի տակ ու դժվարություն քաշել՝ մարտի դաշտում չընկրկելու և պետականությունը անառիկ պահելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում