Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ցույցերի ժամանակ դեռահաս է սպանվել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դեռահասը սպանվել է հրազենային մարմնական վնասվածքներից: Ականատեսների վկայությամբ՝ տուժածի վրա կրակ է բացել ոստիկաններից մեկը:
Տասնյակ հազարավոր չիլիացիներ դուրս են եկել մայրաքաղաք Սանտյագոյի փողոցները: Ցուցարարներն իշխանություններից պահանջում են թոշակի ապահովման, առողջապահության և հարկային ոլորտներում բարեփոխումներ իրականացնել:
Չնայած ցույցերի խաղաղ ընթացքին, մի խումբ երիտասարդների և ոստիկանների միջև բախումներ էին սկսվել:
Չիլիում հակակառավարական ելույթներն ընթանում են արդեն մի քանի ամիս:









































