Thursday, 18 06 2026
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե գնում ենք այս ճանապարհով, 2040-ի համար անշարժ գույք նայեք որևէ նորմալ երկրում, որտեղ բնություն կա

Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրերս անդրադարձել է Ընդերքի մասին օրենքի փոփոխություններին։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին նախագահը ստորագրեց խնդրահարույց փոփոխություններով նախագիծը։ Նախագահը նշել է, որ օրենքը հակասահմանադրական չէ, ինչպես պնդում են բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունները։ Նա նշել է, որ քննարկումներ են եղել հանրային տիրույթում․ «Արդյունքում պարզեցինք՝ ԱԺ փոխնախագահը, Բաբկեն Թունյանը քննարակումներ են արել, տեսակետներ են լսել։ Իրականում ամեն ինչ արվել է, հասարակական սեկտորի ներկայացուցիչներին հնարավորություններ են տվել, որ տեսակետներ արտահայտեն, օրենքը հակասահմանադրական չէ, օրենքում հաշվի են առնվել բոլոր այն կարծիքները, որոնք հնչել են մինչև այդ օրենքն ընդունվելը։ Դրանք ընդամենը տարաձայնություններ են իրենց ներկայացմամբ, բայց օրենքի և սահմանադրականության առումով որևէ խնդիր չկա»,-ասել է Վահագն Խաչատուրյանը հարցազրույցում։

Մինչդեռ իրավապաշտպան և բնապահպանական կազմակերպությունները հակառակն են պնդում։

«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վահագն Խաչատուրյանի մեկնաբանություններին, նշեց, որ օրենքն ամեն կերպ հարմարեցվել է բիզնես շահին, մասնավորապես «Լիդիան» ընկերության բիզնես շահին, հանուն նրա, որ ընկերությունը նոր ՇՄԱԳ չանի և իր փաստաթղթերը մնան ուժի մեջ։  Նրա խոսքով՝ այս օրենքով Լիդիան Արմենիա ընկերության շահագործման թույլտվությունը շարունակում է մնալ ուժի մեջ, իսկ եթե օրենքը չվավերացվեր, ապա ընկերությունը ստիպված պետք է նոր ՇՄԱԳ իրականացնել և թույլտվություններ ստանար ՏԿԵՆ ից։

«Ես կասկածներ ունեմ, որ ՏԿԵՆ-ից մինչև ՀՀ նախագահ ունեն պատվեր հանուն Լիդիանի շահավետ օրենքներ ընդունելու համար։ Իրականում քաղաքացիական հասարակությունը, բնապահպանական խմբերը առնչվել են բարդ իրավիճակի հետ, երբ օրենքի հակասահմանադրական ճանաչելու գործողություններ կարող են իրականացնել պատգամավորները, քանի կառավարող ուժը երկու ձեռքով քաջալերել է այս նախագիծը, մնում են միայն ընդդիմադիրները, որոնցից առանձնապես որեէ ակնկալիք չունենք։

Մենք հասկանում ենք, որ ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հատուկ արվել է ծածկադմփոց անելով,  որևէ ՀԿ-ի նախագահը չի կանչել քննարկման, իսկ ՏԿԵՆ -ը ուղղակի իբրև քաղհասարակությանը լսելու իմիտացիա է ստեղծել, ձևական բնույթ է կրել և պտիչկա դնելու համար են արել»,-ասաց Ենոքյանը։

Այսօր բնապահպանական ՀԿ ներին, ակտիվիստական խմբերին, նրա խոսքով, բավականին դժվար է ազդել նախարարությունների վրա, երբ նրանք հակված են բիզնես շահեր սպասարկելու, ավելին փորձագիտական խմբերում ներգրավված են հանքարդյունահանող ընկերություններում աշխատած և նրանց շահերը սպասարկող անձինք։

Իր հերթին «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս փոփոխությունների նպատակը պարզ է. մարդիկ տեսնում են, որ հանրության գիտակցությունը փոխվել է, ոչ ոք չի ուզում թույնի մեջ ապրել, իրենց ապագան չեն կապում հանքարդյունաբերության հետ, մարդիկ Հայաստանի ապագան չեն տեսնում առանց անտառների, բայց հին «բարի» ավանդույթի համաձայն կառավարությունը մտածում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, իսկ ժողովուրդը դեբիլ է, իրենց պետք է բացատրել, թե ինչպես պետք է ճիշտ ապրել:

Ինչ վերաբերում է օրենքի կիրառությանը, Նահապետյանն ասաց. «Այո, իրենք բավական անխոցելի են դարձրել տնտեսվարողներին, ինչը վատ է, դիմադրության բազմաթիվ գործիքներ վերցվում են բնակիչների ու մտահոգ քաղաքացիների ձեռքից, բայց խոշոր հաշվով բուն կռիվը լինելու է տեղերում: Այս պահին, իհարկե, շատ վատ է, որ այդ գործիքներից մեկը քաղաքացիներից վերցվում է, բայց այս պահին ես արդեն ռեալ չեմ համարում որևէ կերպ այս ընդհանուր դեպքով դիմադրություն ցույց չտալը: Ես ասում եմ, որ չի կարող և սկզբունքորեն մերժելի է որևէ կառավարություն, որը մտածում է, որ ավելի լավ գիտի, թե ոնց պետք է ապրի մարդը: Այս մոտեռնալիստական մոտեցումը, որ մենք ժողովրդի հայրն ենք, դուք կույրեր ու մոլորյալներ եք, մենք ձեզ կտանենք մի տեղ, որտեղ դուք քաղցկեղից բուժվելու փսղ չեք ունենա, բայց մենք հարկեր կհավաքագրենք: Այդ մոտեցումը մերժելի է: Թող մեկընդմիշտ իրենց գլուխը մտցնեն, որ իրենք թագավոր չեն, այս երկիրն իրենց սեփականությունը չէ, և իրենք չեն որոշելու, թե մենք ինչպես ապրենք»:

Նահապետյանը նաև նշեց, որ նախագահից որևէ ակնկալիք չի էլ եղել, որովհետև դեռ ընտրվելու ժամանակ ինքն ասել էր, որ գնում է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ աշխատելու, ինչպես նախարար են աշխատում; Պետական այս համակարգն ունի սեփականատեր, և նա ոնց նայում է կյանքին, այդպես էլ կառուցվում է կյանքը: Այդ սեփականատերը Նիկոլ Փաշինյանն է, Վահագն Խաչատուրյանն էլ իր աշխատողն է:

Հարցին, թե արդյոք այս փոփոխությունն արեցին, որ շահագործեն Ամուլսարը, նա պատասխանեց. «Ոչ միայն Ամուլսարը: Սա ավելի լայն, հեռանկարային իրավական հիմք են ստեղծում հանքարդյունաբերողների շահերն ընդդեմ բնակիչների առաջ բրդելու համար: Այո, ամենամեծ թեման Ամուլսարն է, որտեղ սա կարող է կիրառվել, բայց սա աշխարհայացք է: Եթե էս երկրում 7 տոկոս անտառապատ տարածք է մնացել, ու երբ բացեք հանրային լսումների հայտերը, մի հատ հանքի հայտ չեք գտնի, որ անտառապատ տարածքում չէ: Վերջացել են այս երկրի անօգտակար հողերը, որտեղ կարելի էր հանք օգտագործել, որովհետև միևնույն է, ժողովուրդը դրանից ոչ մի օգուտ չէր ստանում: Մենք կերել ենք երկրի ընդերքը և հասել ենք նրան, որ անտառները ոչնչացման առաջ ենք կանգնեցրել: 15-20 տարի հետո այն տարածքները, որոնք մենք սովոր ենք կանաչ տեսնել, անապատ է լինելու, անտառները կրճատվելու են: Եթե մենք գնում ենք այս ճանապարհով, 2040 թվականի համար արդեն ձեզ համար անշարժ գույք նայեք որևէ նորմալ երկրում, որտեղ բնություն կա»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում