Հասել ենք մի իրավիճակի, երբ 2020-ին կրկնվում են 1920-ի իրադարձությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Տեր-Աբրահամյանը կարծում է, որ ՌԴ-ի հետ 300 տարի ապրում ենք, բայց ռուսներին չենք ճանաչում. «30 տարվա բոլոր հարցերը պետք է դրվեին ու լուծվեին. սկիզբը պետք է դներ պետությունը: Քաղաքական ավանդույթի պակաս ունենք: 30 տարի նպատակ չի դրվել անկախ պետություն կառուցել»:
Տեր-Աբրահամյանի խոսքով` մեր քաղաքական հասունության պրոցեսը անընդհատ ընդհատվում է. «Երբ համակարգերը չեն փոխվում, անկախությունը ձևական է դառնում: Պատերազմը ցույց տվեց մեր համակարգերը ադեկվատ չէին ստեղծված իրավիճակին: Մենք հենց հիմա նորից կառուցում ենք անկախ Հայաստան»: