Saturday, 04 07 2026
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան

Լիոնում նախատեսված համաժողովին հայկական պատվիրակությունում մոտ 80 հոգի է ընդգրկված. Ովքեր են մեկնում և ինչ են քննարկելու

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով այս տարվա հունիսի 28-ից հուլիսի 1-ը Լիոն է գործուղվելու 20 հոգուց բաղկացած պատվիրակություն: Պատվիրակության կազմում մեծ թիվ են կազմում մարզպետները, իսկ պատվիրակությունն էլ ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Մասնավորապես, պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նրա տեղակալը, Սյունիքի մարզպետի տեղակալը, Սյունիքի մարզպետի խորհրդականը և մեծ թվով այլ աշխատակիցներ տարբեր գերատեսչություններից:

Այս առնչությամբ Ֆրանսիական Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ապակենտրոնացված համագործակցության համաժողովն է անցկացվելու Լիոնում և թվով 3-րդ կամ 4-րդն է: Առաջինը եղել է 2010 թվականին: Իմաստն այն է, որ Հայաստանի և Ֆրնսիայի այն բոլոր քաղաքները, որոնք իրար մեջ համագործակցություն ունեն, օրինակ, ինչպես Երևանն ու Լիոնը, Գորիսն ու Վիենը, Սևանն ու Գրենոբլը, որխպեսզի բոլորը հավաքվեն մի տեղում և ամփոփեն ընդհանուր աշխատանքը, հասկական՝ որ համագործակցությունն է ստացվում և ընդհանուր ուղիներ որոշեն ապագա համագործակցության ընդլայնման համար: Այսինքն երկու երկրների համագործակցության մասին է խոսքը, բայց տարածքային մակարդակով: Խոսքը ոչ միայն քաղաքների, այլև մարզերի մակարդակով համագործակցության մասին է»,-ասաց նա:
Լևոն Սաքունցի խոսքով, նմանատիպ համաժողովները մեկ անգամ լինում են Հայաստանում, մեկ անգամ՝ Ֆրանսիայում. «Վերջին անգամ ես ներկա եմ եղել մի անգամ Երևանում, մեկ անգամ էլ Վալանս քաղաքում»:

Անդրադառնալով պատվիրակության թվաքանակին, նա նկատեց, որ հայկական լրատվամիջոցներում ճիշտ չի նշվել, իրականում միայն Հայաստանից 80 հոգի է ժամանելու համաժողովին. «Մոտ 10-15 համայնքներ ունեն համագործակցություն, բայց կան նաև այլ բնակավայրեր, որոնք ինչ-որ ձևով համագործակցում են և ըստ համագործկցության ոլորտների նաև նախարարություններն են ներկայացված: Քանի որ տարբեր համայնքների միջև կան, օրինակ, առողջապահության ոլորտում աշխատանքներ, և այդ աշխատանքների շրջանակում երկու կողմերն օգտվում են առողջապահության նախարարության կոմպետենցիաներից, նախարարությունն էլ է ներկայացված լինելու թե հայկական, թե ֆրանսիական կողմից: Նաև հասրակական կազմակերպություններ են ներկայացված լինելու, մոտ 80 հոգի է լինելու հայկական պատվիրակությունը: Միջոցառումը տեղի է ունենալու հունիսի 29-30-ին: Կլինեն կլոր սեղաններ, ոլորտային քննարկումներ: Խոսելու են Երևանի և Լիոնի քաղաքապետները: Վերջում նաև երեկույթ է կազմակերպվելու: իսկ արդեն հունիսի 30-ի կեսօրից հետո այցելություններ կլինեն տարբեր կառույցներ՝ տեսնելու համար, թե տեղերում ինչպես է կիրառվում համագործակցության այն կետերը, որոնք իրենք քննարկել են»,-ասաց Լևոն Սաքունցը:

Նրա խոսքով, քննարկվելու է, թե ինչպես ավելի արդյունավետ համագործակցել, ինչպես ֆրանսիական փորձը օգտագործել Հայաստանում, որոնք են համագործակցության ճյուղերը և ինչպես կարող են դրանք զարգացնել. «Օրինակ, եթե վերցնենք զբոսաշրջության ոլորտը, բնականաբար, համագործակցության իմաստը ֆրանսիական փորձը Հայաստանում օգտագործելն է: Պետք է նայել, թե որքանով են հայկական և ֆրանսիական ընկերությունները միասին աշխատել այդ ուղղությամբ և ապագայում ինչ նոր համագործակցության ուղիներ կարող են գտնել»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում