Thursday, 23 07 2026
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Շոկային թերապիա, թե ազատ անկում. ինչ է կատարվում Հայաստանի ֆինանսական շուկայում

Հունիսի 22-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին: Այլ իրավիճակներում տեղեկությունը գուցե իր արարողակարգային տեղը զբաղեցներ ընդհանուր լրահոսի շարքում, բայց ներկայումս Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ավելի մեծ ուշադրության են արժանացնում նախագահի և ԿԲ նախագահի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին:

ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին»:Այստեղ իհարկե լավ կլիներ, որ հանդիպման կողմերից որևէ մեկը մանրամասներ, թե արժութային շուկայում հակամրցակցային ի՞նչ դրսևորումների մասին է խոսքը, որպեսզի հանրությունն էլ իր հերթին կարողանար չափել, թե Կենտրոնական բանկը որքանո՞վ է արդյունավետ կառավարում այդ հակամրցակցային ռիսկերը և կանխարգելում ֆինանսական շուկայում տարբեր մանիպուլյատիվ երևույթները: Առավել ևս, որ արժութային շուկայում և դրամի փոխարժեքի հետ տեղի ունեցողը հանրության մոտ առաջացնում է միանգամայն հիմնավոր հարցեր, թե Կենտրոնական բանկը որքանով է արդյունավետ կառավարում իրավիճակն ընդհանրապես: Հայկական դրամը շարունակաբար արժեվորվում է դոլարի ու եվրոյի հանդեպ, որոնք թերևս հայկական տնտեսության՝ իհարկե ոչ դասական կամ բառացի իմաստով կամ նշանակությամբ, այդուհանդերձ այսպես ասած հիմնական արժույթներն են: Դրանք գտնվում են «ազատ անկման» մեջ և այդ գործընթացը չի կայունանում որևէ կերպ: Իհարկե կան դրամի արժեվորմանը նպաստող օբյեկտիվ գործոններ, սակայն մյուս կողմից, Կենտրոնական բանկն էլ նրա համար է, որպեսզի գնահատի իրավիճակը և հարկ եղած դեպքում սուբյեկտիվ գործիքներով կառավարի այն «օբյեկտիվ» գործոնները, որոնք արժութային շուկան պահում են փաստացի անկայուն վիճակում և առաջացնում հարցեր ու մտավախություններ բնակչության, բիզնեսի շրջանում, առաջացնելով անորոշ սպասումներ: Եվ այստեղ է, որ առանցքային է հարցը՝ թե արդյո՞ք չկան այդ իրավիճակից օգտվողներ, և այդ իրավիճակը հասունացնողներ, որոնց դեմ Կենտրոնական բանկը կամ անզոր է, կամ…: Թե՞ Հայաստանում տեղի է ունենում այն, ինչ մոտ երկու տասնամյակ առաջ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության և Տիգրան Սարգսյանի ԿԲ նախագահ եղած շրջանում: Այդ ժամանակ դրամը դոլարի հանդեպ կարճ ժամանակում արժեվորվեց գրեթե կրկնակի՝ մոտ 600 դրամից հասնելով գրեթե 300 դրամի:

Անկասկած է, որ իրականացվեց ծրագրված քաղաքականություն, որի շնորհիվ օրինակ բավականին շահավետ գնով դոլար ձեռք բերեցին մի շարք խոշոր տնտեսա-քաղաքական «կլաստերներ»: Ո՞վ է դրամի արժեվորման ներկայիս շահառուն: Մի բան թերևս անկասկած է, որ այդ շարքում չէ տեղական արտադրողը, որովհետև դրամի արժեվորումը բերում է ներքին արտադրության ինքնարժեքի՝ առանց այդ էլ ոչ ցածր ինքնարժեքի առավել թանկացման, հետևաբար արտահանման հարցում իրադրության շատ, թե քիչ, բայց ավելի բարդացման, ընդ որում Վերին Լարսում լոգիստիկ ճգնաժամի պայմաններում առանց այդ էլ բարդացած արտահանման իրավիճակում: Թե՞ արժութային շուկայում գործընթացների միջոցով տեղի է ունենում Հայաստանի տնտեսական «կողմնորոշման»  «շոկային թերապիա», դեպի որևէ «միասնական արժույթ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում