Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քաղաքական ժողովրդավարություն և տնտեսական զարգացում. Ռիչարդ Կիրակոսյան

Վեց տարի Հայաստանում երկնիշ տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշներ են արձանագրվել` համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի ավելացմամբ: Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի անմիջական ազդեցությամբ Հայաստանի տնտեսության աճը կտրուկ դանդաղել է: Ամենակարևորն այն է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի գրոհը հարուցեց նաև տնտեսության ավելի լուրջ անկում:

Տնտեսական խոր անկման այս մռայլ իրավիճակում Հայաստանն այլևս չի վայելի տնտեսության երկնիշ աճի «աննախադեպ» տարիները: Բացի այդ, անկում ապրող ներդրումների ավելի կործանարար միտումները և Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալների կտրուկ նվազումը, որոնց գումարվել են սոցիալ-տնտեսական անհավասարությունները և ունեցվածքի ու եկամուտների տարբերությունների մասին նախազգուշացումները, այժմ իրականություն են դառնում:

Ժողովրդավարություն և զարգացում

Ակնհայտ է, որ ներկայիս ճգնաժամը շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս` սկսած ճգնաժամին իշխանության արձագանքման կարողությունից ու հնարավորությունից մինչև հարկահավաքության և հակակոռուպցիոն ծրագրերում առկա թերությունները: Սակայն առավել կարևոր խնդիրներից է քաղաքական ժողովրդավարության և տնտեսության զարգացման միջև հարաբերությունը:

Հայաստանի համար առավել հատկանշական է, որ տնտեսական աճը ոչ միայն նկատելիորեն գերազանցել է ժողովրդավարության զարգացումը, այլև արձանագրվել է ազգային տնտեսության մեջ հավասարության կամ հավասարակշռության հաշվին: Այսինքն` մինչ տնտեսության վիճակագրական աճը այն ծառայել է կոծկելու երկրի ժողովրդավարության լուրջ թերությունները և միտված է եղել միայն երկրի անհամաչափ զարգացումը մեծացնելուն: Այս բաժանումն ավելի է սաստկացրել քաղաքի ու գյուղի զարգացման միջև արդեն առկա անհավասարությունը և խորացրել մի խումբ հարուստ վերնախավի և շատ ավելի մեծ թիվ կազմող ընչազուրկ բնակչության միջև աճող ճեղքվածքը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի արագ տեմպերը հետևում են թողել ժողովրդավարական զարգացումը:

Ժողովրդավարության և տնտեսության զարգացման միջև այս տարանջատումից Հայաստանի համար կարևորագույն դասն այն է, որ առանց ժողովրդավարական հաստատությունների հիմքի, որին աջակցում է օրենքի գերիշխանությունը և կենսունակ քաղաքացիական հասարակությունը, տնտեսական աճն ըստ էության վնասել է տնտեսության ընդհանուր զարգացմանը: Իհարկե, այս դրույթը զարմանալի պարադոքս է, քանի որ տնտեսական աճը դիտվում է որպես բացասական գործոն կայուն զարգացման համար այն երկրներում, որոնք դեռևս չեն հասել ժողովրդավարության նվազագույն մակարդակի: Այս պարադոքսը կարելի է նաև ավելի խորացնել` պնդելով, որ ավելի լայն տնտեսական զարգացման նկատմամբ տնտեսական աճի բարձր ցուցանիշը նույնպես վնասում է ժողովրդավարությանը, հատկապես, երբ այն միտված է բռնապետական ռեժիմները քաղաքական լեգիտիմությամբ ապահովելուն: Սա երևում է նաև Հայաստանի պարագայում, որտեղ Քոչարյանի իշխանության տարիներին ձեռք բերված տնտեսական աճն օգտագործվեց արդարացնելու համար ժողովրդավարական ձեռքբերումների բացակայությունը:

Առավել հատկանշական է, որ Հայաստանի տարբերակը նաև հերքում է այն փաստարկը, որ տնտեսական աճն ակնհայտորեն տանում է դեպի ժողովրդավարության զարգացում: Ընդհանուր առմամբ, այս փաստարկը, որն ավելի պաշտոնական ձևով հայտնի է որպես «արդիականացման տեսություն», չի ընդունում ժողովրդավարության այն կարևոր նախադրյալները (այդ թվում` քաղաքացիական հասարակությունը, ազատ մամուլը, կրթության մատչելիությունը, դասակարգային տեղափոխությունը, արդյունաբերության զարգացումը, մասնակցությունը քաղաքական կյանքին և այլն), որոնք կայուն տնտեսական աճի նախապայման կարող են լինել:

Հայաստանի նման դեպքերում, որտեղ տնտեսական աճը նախորդում է ժողովրդավարությանը, չի կարող արմատավորվել կայուն զարգացում: Քաղաքական առումով այն նաև խրախուսում է ավտորիտարիզմը կամ բռնատիրությունը, որտեղ տնտեսական աճն օգտագործվում է իշխող վերնախավի կողմից իշխանությունը (և հարստությունը) պահպանելու համար: Այստեղից կարելի է դաս քաղել, որ տնտեսական աճը կարող է հանգեցնել կայուն տնտեսական զարգացման, սակայն միայն այն ժամանակ, երբ ժողովրդավարությանն անցման ընթացքում ձեռք է բերված ժողովրդավարության նվազագույն մակարդակը: Եվ այժմ, երբ Հայաստանի տնտեսական աճը դադարել է, երկիրը մնացել է առանց տնտեսական զարգացման և առանց ժողովրդավարության:

Հայաստանը և իշխանության տնտեսությունը

Շատ երկրներում տնտեսությունը և քաղաքականությունը հաճախ միահյուսված են, ընդ որում` հասարակության հարուստ վերնախավը օժտված է չափազանց մեծ իշխանությամբ և ազդեցությամբ: Տնտեսական և քաղաքական իշխանությունների նման սերտ փոխադարձ կապից եկող վտանգները վաղուց արդեն գաղտնիք չեն և իրենց արտահայտությունն են գտել պատմական թևավոր խոսքում` «իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է ամբողջովին»:

Գիտակցելով հարստության և քաղաքական իշխանության զուգակցության վտանգը` ժողովրդավար բարեփոխիչները փորձել են ստեղծել «զսպումների և հակակշիռների համակարգ»` ուղղված հակազդելու նման իշխանությանը: Թեև շատ անգամ հարուստ փոքր վերնախավը կարողացել է ձեռք բերել և գործադրել չափազանց մեծ իշխանություն` զսպումների և հակակշիռների ինստիտուցիոնալ համակարգը միշտ նպաստել է ավելի երկար ժամանակով բնական հավասարակշռության վերականգմանը:

Երկրում կայուն ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունը, սակայն, թույլ չի տալիս վերահսկել և հավասարակշռել հարուստների իշխանությունը: Խնդիրն ակնհայտ է նաև հետխորհրդային պետությունների դեպքում, որոնք շուկայական տնտեսության և ժողովրդավարական նորմերին անցնելիս բախվել են լուրջ խոչընդոտների: Հետխորհրդային այս երկրները կանգնած են նաև ավելի հետաքրքիր պարադոքսի առջև՝ կարևոր քաղաքական և տնտեսական բարեփոխումները հակազդեցության են արժանանում նույն այդ հարուստ վերնախավի կողմից, որին սանձելուն և վերահսկելուն են կոչված այդ բարեփոխումները:

Ավելին՝ անցումային նմանատիպ երկրներում օրենքի գերիշխանության պակասը լուրջ խանգարող հանգամանք է հատկապես բարեփոխման վաղ փուլերում` նախքան ուժեղ ժողովրդավարության հաստատումը բարեփոխումների այս գործընթացը դարձնելով ավելի խոցելի վերնախավի ազդեցությունից։

Իշխանության տնտեսությունը

Հայաստանի նման փոքր երկրում հարստության և իշխանության անհամաչափությունը դառնում է ավելի ակնհայտ և դժվար շտկվող: Հայաստանի պարագայում տնտեսական համակարգը ձևախեղված է, նրանում իշխում են կլաններ և մենաշնորհներ, որոնց իշխանության չափերը հասել են վտանգավոր աստիճանի:

Վերջին տարիներին քաղաքական և տնտեսական իշխանությունները է՛լ ավելի սերտաճեցին, քանի որ նոր «օլիգարխիկ վերնախավը» պաշտոնապես մուտք գործեց Հայաստանի խորհրդարան։ Նման ազդեցիկ և մենաշնորհային մարմնի ի հայտ գալն ակնհայտ մտահոգության տեղիք է տալիս` Հայաստանում հանրային քաղաքականության և իշխանության ամբողջականության առնչությամբ: Մասնավորապես՝ տևական անհանգստության պատճառ է տնտեսական շահերի բացահայտ տարաձայնությունը, որն արտահայտվում է հզոր «գործարարներին» տնտեսական և քաղաքական բարեփոխումների հեղինակ դարձնելով և նրանց ձեռքով այդ բարեփոխումները իրականացնելով։

Մեծահարուստ տխրահռչակների կենսակերպը

Այն պահից սկսած, երբ հարուստ վերնախավը Հայաստանի քաղաքական կյանքում ձեռք բերեց նոր, պետական դերակատարություն, անպատժելիության մթնոլորտը է՛լ ավելի արմատացավ: Միևնույն ժամանակ, կառավարումը Հայաստանում սկսեց ավելի շատ նմանվել «իշխանական մեծամտության», ինչի հետևանքով պետությունը իքն իրեն ազատեց ժողովրդին ծառայելու պարտավորությունից: Բնականաբար, սա հանգեցրեց երկրի շարքային քաղաքացիների անտարբերությանն ու մեկուսացմանը:

Այս պայմաններում Հայաստանի ներկա իշխանությունները բախվում են մի շարք արտաքին մարտահրավերների՝ սկսած արտասահմանում աշխատող հայերի դրամական փոխանցումների նվազումից մինչև տնտեսական անկում, որը միայն ավելի է խորանում: Այս մարտահրավերները, որոնք համընդհանուր տնտեսական ճգնաժամի հետևանք են, լուրջ սպառնալիք են Հայաստանի տնտեսության համար:

Երկարաժամկետ տեսանկյունից Հայաստանի տնտեսական զարգացման համար առավել կործանարար են մի շարք առանձնահատուկ խնդիրներ` կապված երկրի տնտեսական համակարգի ձևախեղման հետ: Այս ներքին խնդիրները ներառում են հարկահավաքության թերությունները, անպատշաճ մաքսային ռեժիմը, անշարժ գույքի շուկայում արհեստական ուռճացված գները, ինչպես նաև նոր աշխատատեղերի սակավությունը։

Ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, սակայն, կառուցվածքային թերությունները, երբ տնտեսական աճը խիստ կախված է այնպիսի սահմանափակ հատվածների տնտեսական աճից, ինչպիսին են` ծառայությունների ոլորտը կամ ադամանդագործությունը, ինչպես նաև առավելապես ֆինանսական մուտքերից կախված տնտեսական գոյատևումը:

Տնտեսության իշխանությունը

Իշխանության և տնտեսության միջև նման փոխադարձ կապը հանգուցային նշանակություն ունի Հայաստանի առջև ծառացած ներկայիս ճգնաժամին դիմակայելու առումով: Այլ կերպ ասած` Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու ամենաարդյունավետ միջոցը «իշխանության տնտեսությունից» ացումն է դեպի «տնտեսության իշխանություն»։ Վերջինս հնարավորություն է ընձեռում որդեգրել խաղի նոր կանոններ և հաղթահարել օլիգարխիկ համակարգի տնտեսական իշխանությունը և ազդեցությունը:

Տնտեսության իշխանությունը բազմաշերտ է։ Այն պարունակում է փակ համակարգի համար լուրջ «ցնցումներ», որոնցից է նախևառաջ ներքին բյուջետային ճգնաժամը, որն առաջանում է ցածր հարկահավաքությունից և կոռուպցիան սանձելու ու մենաշնորհների դեմ պայքարելու անհրաժեշտությունից:

Համակարգի համար երկրորդ ցնցումը կլինեն Թուրքիայի հետ սահմանի բացման հետևանքները և Հայաստանի շուկայում մրցակցության անխուսափելի առաջացումը:

Երրորդ և առավել զգալի «ցնցումը», այն փաստի գիտակցումն է, որ Հայաստանն այլևս չի կարող պահպանել ներկայիս տնտեսական համակարգը: Տնտեսական ճգնաժամին դիմակայելու անհրաժեշտությունը պահանջում է վերջ դնել երկվորյակ չարիքներից` կոռուպցիայից և օլիգարխիկ կլաններից ու մենաշնորհներից պետության կախվածությանը: Բախվելով քաղաքական լեգիտիմության շոշափելի պակասին` Հայաստանն այլևս ի վիճակի չէ հանդուրժել փակ տնտեսական համակարգը, որը վերջին տարիներին ձևախեղել և աղճատել է երկիրը:

Այսպիսով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման հետ մեկտեղ, ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունը պահպանելու համար Հայաստանի կառավարությունը պետք է գնա ավելի համարձակ բարեփոխումների և ձեռնամուխ լինի տխրահռչակ «արտոնյալ վերնախավի» խնդրի լուծմանը, որի ձեռքում հարստության և իշխանության կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում