Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց շինարարները դժգոհում են, որ իրենց գումարները չեն տրվում: «Չեն տրվում այն գումարները, որոնք որակով չեն իրականացվում և հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է, դա բացառված բան է, խոտանի համար ինչու պետք է պետությունը վճարի»,-ասաց նա: