ГрузияOnline-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար ՆինոԿալանդաձենայսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Աբխազիայում տեղի ունեցող նախագահական ընտրությունները երբեք օրինական չեն ճանաչվի.
«Այնպիսի պայմաններում, երբ էթնիկ զտման արդյունքում Աբխազիայից վտարվել է բնակչության ¾-ը, տարածաշրջանն օկուպացված է, և բնակչության մեծ մասն իրավազուրկ է, ընտրությունները չեն կարող որոշել Աբխազիայի ապագան։Միջազգային հանրությունը քաջածանոթ է այս իրականությանը, դրա համար էլ վրացական կողմը կոչ է անում քննադատել այդ գործընթացը։
Բոլոր այն անձինք, ովքեր դիտորդի կարգավիճակով ժամանել են Աբխազիա, պետք է հասկանան, որ խախտել են Վրաստանի օրենքները։ Նրանց մի մասն ընկել է ռուսական ազդեցության տակ, մի մասը գիտակցաբար է գնացել այդ քայլին, իսկ մի մասն էլ տեղյակ չէ իրական եղելությանը»։
Նշվում է, որ այսօր կայացող Աբխազիայի նախագահական ընտրություններն արդեն իսկ համարվում են կայացած, քանի որ դրանց մասնակցած մարդկանց քանակը գերազանցել է ընտրական իրավունք ունեցողների 51 տոկոսը։
Հիշեցնենք, որ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ ընտրություններին կարող է մասնակցել 143,735 մարդ։









































