Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սերժ Սարգսյանը «կվերադառնա՞» Գերմանիա

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ինչպես նաև ՀՀԿ հետ «Պատիվ ունեմ» դաշինքին վերջ դնելու մասին  հայտարարությունից հետո, Սերժ Սարգսյանի քաղաքական դաշտում փաստացի մնաց մենակ՝ ինչպես 2018  թվականի մայիսից հետո: 2018-ի մայիսից կարճ ժամանակ անց Սարգսյանն իր քաղաքական «մենությունը» փորձեց փարատել գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ, որի հետ իհարկե ՀՀԿ-ն գործակցում էր դեռևս իշխանություն եղած տարիներից: Սերժ Սարգսյանը թողնելով իշխանությունը, դրանից կարճ ժամանակ անց հիմնադրամի ղեկավարի հետ Հայաստանում քննարկում էր ՀՀԿ ռեֆորմացիայի ծրագրի հետ կապված հարցեր: Բայց, ռեֆորմացիան մնաց օդում, իսկ ՀՀԿ-ն՝ Հայաստանի ներքաղաքական իրողությունների բերումով աստիճանաբար վերադարձավ «ելման» դիրք՝ բացառությամբ իհարկե իշխանության դիրք վերադարձի: Այստեղ էական դեր խաղաց քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, ինչը Սերժ Սարգսյանին թելադրեց կարճաժամկետ խաղի որոշակի կանոններ:

Քոչարյանի «վերադարձի» գեներատոր դարձավ մարտիմեկյան գործը, որի շրջանակում 2018-ի ամռանը նրան հրավիրեցին Հայաստան ցուցմունք տալու և անմիջապես ձերբակալեցին, շատերի, այդ թվում և իր համար անսպասելի: Ունե՞ր երկրորդ նախագահ Քոչարյանը քաղաքականություն վերադարձի մտադրություն՝ եթե չլինեին իր հանդեպ քրեական գործերը, ասել շատ դժվար է: Ինքը Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանեց, որ իշխանությունը իրեն հետապնդում է, որովհետև վախենում էր իր քաղաքական վերադարձից: Ասել կուզի, Քոչարյանն ինքը թափանցիկ ակնարկել է, որ սկսելու էր մասնակցել ակտիվ քաղաքականությանը՝ անկախ քրգործերից: Թեև, հնարավոր է, որ այդ հայտարարությունն ուներ զուտ քարոզչական բնույթ: Բոլոր դեպքերում, Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվող քաղաքական ծրագրերը խառնեցին Սերժ Սարգսյանի «պլանավորումը», նրան չթողնելով ՀՀԿ «ռեֆորմացիայով» զբաղվելու ժամանակ: Դրանով հանդերձ, Սերժ Սարգսյանն էլ իհարկե հմտորեն կարողացավ թույլ չտալ, որպեսզի անգամ կառավարող նախկին համակարգի շրջանակում լիարժեք լինի Ռոբերտ Քոչարյանի «քաղաքական ռեստավրացիան», գործնականում իր հերթին նրան զրկելով մանևրի ժամանակից ու տարածությունից, ու այդ կերպ փաստացի տարածություն բացելով իր համար: Սերժ Սարգսյանը այդ իմաստով վերստին մնաց մենակ, սակայն առջևում ունենալով որոշակի տարածություն: Կօգտագործի՞ այն ՀՀԿ «ռեֆորմի» համար Գերմանիա «վերադառնալու» նպատակով, ուր բառի բուն և պատկերավոր իմաստով մեկնել է իր համար բարդ ժամանակաշրջաններում, սկսած 2016-ի ապրիլյան քառօրյայից: Այժմ իհարկե բարդ շրջան է նաև Գերմանիայի համար՝ ուկրաինական պատերազմի աշխարհաքաղաքական համատեքստում, թեև ճիշտ չէ իհարկե Բեռլինի մոտիվացիաների հարցում դրա ազդեցության որևէ վեկտոր և բնույթ միարժեք գնահատելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում