Monday, 13 05 2024
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Վրանները գնացին հրապարակից, վտանգավոր բացը՝ մնաց

Հայաստանի հանրային արձագանքը, որ հաջորդեց Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու խորհրդարանական ընդդիմության որոշմանը, թողեց տպավորություն, թե Հայաստանում այդ ընդդիմությունն այլևս գոյություն չունի: Ըստ ամենայնի,այդպիսի տպավորություն ու գնահատական է նաև հանրության շրջանում: Իհարկե, դե ֆակտո խոսքը իսկապես բավականին աղմկոտ ֆիասկոյի մասին է, որ ապրեց խորհրդարանական ընդդիմությունը: Բայց, հարցն այն է, որ դա դեռևս չի նշանակում, որ այդ ընդդիմությունը դադարեց գոյություն ունենալ և ավարտեց իր գործունեությունը: Դրանից բացի, եթե անգամ խոսք լիներ այդ մասին, ապա առավել ևս բացվում է առավել կարևոր հարցը՝ իսկ հետո՞, ինչ է լինում Հայաստանի քաղաքական դաշտում հետո: Այդ դաշտը առժամանակ մնում է այսպես ասած առանց ընդդիմությու՞ն:

Հայաստանի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ քննարկումներում բաց են մնում առավել կարևոր հարցերը և ուշադրության կենտրոնացումը տեղի է ունենում ձևաչափային խնդիրների վրա՝ այս ձևաչափը կա, այն մեկը՝ ոչ, այս ընդդիմությունը կա, այն մեկը՝ ոչ: Մինչդեռ, հարցը բովանդակությունն է և դա է քաղաքականությունը: Այլ կերպ ասած, քաղաքականությունը հանրությանը ոչ թե ձևաչափի, այլ մշակված բովանդակության առաջարկն է: Ըստ այդմ, պատկերը կամ իրադրությունը խոշոր հաշվով չի փոխվում ոչնչով՝ Ֆրանսիայի հրապարակում վրաններ կա՞ն, թե ոչ, փողոցներում երթեր կան, թե ոչ: Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ բովանդակություն կա: Սա է Հայաստանում ներքաղաքական պատկերի կանխորոշող հանգամանքը, որ թույլ է տալու գնահատել այդ պատկերի ծավալման հեռանկարները:

Առայժմ «բովանդակությունը» շարունակում է պտտվել «Ֆրանսիայի հրապարակի» շուրջ, պարզապես այլ ձևակերպումներով ու տոնայնությամբ:

Իսկ դա խնդիր է, հաշվի առնելով այն, որ Հայաստանի շուրջ այդ ընթացքում առավել մեծ թափ և ինտենսիվություն են հավաքում աշխարհաքաղաքական պտույտները, որոնք մեր ռեգիոնում և մերձակա՝ Կովկասին էապես փոխկապակցված ռեգիոններում ծավալվում են միանգամայն կոնկրետ և առարկայական օրակարգերով: Իհարկե միամտություն է կարծել, թե գործնականում զրոյական կետում գտնվող բովանդակային բացը կարող է լրացվել կարճ ժամանակամիջոցում: Սակայն խնդրահարույցն այն է, որ գրեթե տեսանելի չէ այդ բացը լրացնելու գործընթացի մեկնարկի փորձ անգամ, խիստ հազվադեպ բացառություններով: Ըստ այդմ, Հայաստանում գործնականում դեռ շարունակում է ներքաղաքական կյանքը «Ֆրանսիայի հրապարակի վրանների շուրջ», որքան էլ այդ վրաններն արդեն հավաքված են:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում