Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Որտեղ է թաղված շան գլուխը․ բանակցային տապալված գործընթացի միֆական երանգները

Ներքաղաքական զարգացումները շարունակվում են։ Աշխարհը եռում է, ռուս-ուկրաինական պատերազմը չի մարում, իսկ եվրոպացիները շարունակում են միջնորդել՝ ապարդյուն։ Աշխարհը հստակ տարանջատվում է երկու մասի, բախվում են արևելյան ու արևմտյան քաղաքակրթությունները, իսկ մանր պետությունների առաջ ընտրություն է դրվում․ կողմնորոշվել։ Բայց մեզ համար շարունակում է առանցքային մնալ մեզ բաժին հասած մարտահրավերի լուծումը։ Որտեղ ենք հայտնվելու այս բաժանման դեպքում, իսկ այս հասկանալու համար, պետք է դիտարկել այն հետագիծը, որով շարժվել ենք անկախություն ձեռք բերելուց ի վեր։

Մեր առջև դրված է դիլեմա․ գնալ խաղաղության՝ փորձել փրկել այն, ինչ մնացել է, այն է՝ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքային ամբողջականությամբ ու ինքնիշխանությամբ կամ մտնել կատաղի մարտի մեջ՝ չունենալով դաշնակիցներ, բավարար սպառազինություն ու պատկերացում և արդյունքում կանգնել գոյաբանական խնդրի առաջ։ Այս պահին մեզ հրամցնում  են նման այլընտրանք։ Սակայն կան բազմաթիվ այլ ճանապարհներ, որոնք կարող են հետ պահել մեզ այսօրինակ երկընտրանքից։ Պարզապես պետք է վերլուծել, թե ինչ սխալներ են թույլ տրվել, դրանց ուսումնասիրությունից հետո մշակել ռազմավարությունը, որը թույլ է տալու մեզ նախ առավելագույն չեզոքացնել այդ սխալների կորը, ապա և լծվել բացառապես մեր ուղեգծին շահավետ քաղաքականության իրականացմանը։

Հայտնի է, որ Արցախի հարցում բանակցային գործընթացը մշտապես եղել է քաղաքական ակտիվ դիսկուրսի առարկա։ Մենք՝ հասարակ մահկանացուներս, անընդմեջ եղել ենք լսողի դերում, իսկ տեղեկատվություն տիրապետողներն էլ բանակցությունների էությունը հանրությանն են հրամցրել բացառապես իրենց շահավետ երանգով։ Այսօր օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրեն ժառանգություն է թողնվել մի աղետալի բանակցային փաթեթ, որն էլ հանգեցրել է պատերազմի։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը պատմում է բանակցություններում բացառիկ առաջխաղացումների մասին, հայանպաստ միջավայրի ու միջազգային հանրության կողմից՝ Հայաստանին լիակատար աջակցության մասին։ Թե ավելի հետ գնանք, կհասնենք Ռոբերտ Քոչարյանին, որն ասում է, թե իր կառավարման տարիներին հիմք է դրվել Մադրիդյան սկզբունքներին, որոնք ամենառացիոնալն էին Արցախի հիմնախնդրի լուծման համար ու Արցախն էլ ոչ մի դեպքում չէր կարող լինել Ադրբեջանի մաս, իսկ ավելի վաղ՝ արդեն Տեր-Պետրոսյանի տարբերակն էր, որն ասում է, թե պետք է հարցը լուծել փուլային, քայլ առ քայլ։ Առաջին նախագահը, որը ձեռք էր բերել «քաղաքական մարգարեի» համբավ, դեռևս 25 տարի առաջ էր զգուշացրել, որ ուժերի բալանսը վաղ, թե ուշ փոփոխվելու է։ Այս հարցում Տեր-Պետրոսյանը իրավացի էր։ Ադրբեջանը հարստացավ ու զինվեց, իսկ Հայաստանը՝ ի վերջո, աղքատացավ ու պարտվեց։ Սակայն այս չորս ղեկավարներից ո՞ր մեկն է վարել ավելի պրագմատիկ, իրատեսական, սառն ու սթափ քաղաքականություն, ո՞ր մեկի լուծումն է եղել ամենահաջողվածը, ո՞վ է ամենամոտը եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ դժվար է ասել, քանի որ, կրկին, լայն հասարակությունը չունի բավարար տեղեկատվություն ոչ բանակցային գործերից, ոչ գաղտնի ու անթաքույց հանդիպումների ժամանակ կողմերի հնչեցրած ու հանրահռչակած նպատակներից, ոչ էլ հետկուլիսային դավադրություններից։ Փաստը մնում է փաստ, որ ղեկավարներից որևէ մեկը չի հաջողել կարգավորման գործում, քանի որ դրա վերջնարդյունքը ջախջախիչ պատերազմն էր։ Էլ ի՞նչ իմաստ կա պոստֆակտում քննարկել, թե ով է ավելի տղամարդավարի իրեն պահել Ալիևների հետ հանդիպմանը, որ մեկն է ավելի սուր պատասխանել թշնամուն, որ մեկի տատիկն է ազգությամբ հրեա, հույն կամ ուզբեկ։ Ինչ կապ ունի, թե ո՞վ և ում ընկերն է, որքանով է մտերիմ ու ջերմ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի լիդերի հետ, պոստ-ֆակտում որևէ մեկի «քիրվայությունը» մեզ պատերազմում հաղթանակ չբերեց։ Հետևապես, տապալել են բոլորը։ Տապալել է Տեր-Պետրոսյանը, որը մինչ օրս կարծում է, թե կարգավորման իր առաջ բերած տարբերակն ամենահեռանկարայինն էր, բայց թողեց ու հեռացավ ամենապատասխանատու փուլում։ Տապալել է Քոչարյանը, որն իր քաղաքական մտքի գագաթն էր համարում Մադրիդյան սկզբունքների առաջքաշումն ու բռուտալ ընկերությունը Պուտինի հետ։ Տապալել է նաև Սարգսյանը, որը Վիեննայում կլինի, Սանկտ Պետերբուրգում, թե Կազանում, միևնույն է, որևէ հանգրվանի չի կարողացել հասցնել բանակցությունները։ Տապալեց նաև Փաշինյանը, որի կարծիքով բանակցային գործընթացը զրոյից սկսելը, միկրոհեղափոխություններ ու մակրոհեղափոխություններ անելը կենդանացնելու է մեռելածին այդ բանակցային գործընթացը։

Մի խոսքով, 25 տարի շարունակ, հույսներս դրած արտաքին խաղացողների, ռուսաստանցի «անուշ ու քաղցր ապերների», եվրոպացի ու ամերիկացի կիրթ ու շրջահայաց գործընկերների, թշնամու՝ չակերտավոր ոչխարության ու համաշխարհային կայունության վրա մենք բաց թողեցինք սպառազինվելու, հաջորդ պատերազմին պատրաստվելու, դիմադրողականությունն ավելացնելու ու բանակ կառուցելու համար կարճ, բայց կենսական նշանակություն ունեցող տարիները։ Փափուկ բարձեր Մոսկվայից, փափուկ բարձեր Բաքվի, փշոտ արդյունքներ՝ ճակատամարտից։ Հիմա արդեն հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի ու Արցախի միջև այլևս չկա այն կապը, որն ամուր պահում էր մեզ կողք-կողքի։ Երևանը գնում է մի ծայրահեղության՝ փոխելով արտաքին քաղաքականության ողջ տրամաբանությունն ու հարաբերությունների կարգավորման ճանապարհներ փնտրում՝ թշնամու հետ խաղաղության կնքման ճանապարհով, մինչդեռ Ստեփանակերտում պատրաստվում են դեօկուպացնել Ջրականը, Հադրութը, Շուշին և այլն։ Նույն ծայրահեղություններն են նաև ներքաղաքական կյանքում։ Իշխանությունը խոսում է Արցախի հարցում նշաձողի իջեցման, իսկ ընդդիմությունը՝ Արցախի ինքնորոշման մասին։

Մինչդեռ հարցն արդեն դրվում է ոչ թե Արցախի, այլ Սյունիքի մասով, Բաքուն ավելի հեռուն է գնում՝ պահանջելով առհասարակ լուծարել հայկական բանակը, խոսում է ադրբեջան կոչվող արհեստական պետության պատմական նկրտումների մասին, վերջապես՝ Զանգեզուրի մասին, որն Ալիևը քիչ է մնում ներկայացնի որպես պապական դուքյան, որը վաղ թե ուշ վերադարձվելու է «հարազատ նավահանգիստ»։

Առհասարակ, երբ են ադրբեջանցիները սկսել խոսել Մեղրիի, Սյունիքում իրենց երազանքների ու Հայաստանի հարավային հատվածների գրավման կամ սեփականության իրավունքի մասին։ Ո՞վ է դաշտ բերել այս օրակարգը, ու՞մ նպատակն է եղել Հայաստանը վերջնականապես կտրել հարավային կապից ու ինչի՞ դիմաց։ Քանի որ մինչ օրս էլ հասարակությունը խորապես չգիտի, թե ի՞նչ են բանակցել տարբեր իշխանավորները, որ փաթեթում ինչ է դրված ու գրված եղել, ով է ամենաշատը հաջողել այս գործընթացում, եթե հաջողություն այդ բանակցություններն առհասարակ հնարավոր է կոչել։ Այս մասին խոսելու ենք շատ շուտով՝ հարցազրույցի շրջանակներում, մինչդեռ հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն այսօր՝ Բաքվի 9-րդ միջազգային համաժողովի շրջանակներում նախ հայտարարել է, թե Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում չի հասել որևէ արդյունքի, այդ իսկ պատճառով, այն բանից հետո, երբ իբր «Ադրբեջանը կարգավորեց ղարաբաղյան հակամարտությունը՝ Մինսկի խմբի կարիք այլևս չկա», ապա հավելել է, որ իբր Բաքվին արդեն տեղեկացրել են, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այլևս չի գործելու։ Հոգեպանգարված բռնապետը թոշակի է ուղարկել համանախագահներին ու ասել, թե Մինսկի խմբի կողմից մշակված Մադրիդյան սկզբունքները ևս լուծված են։ Խաղաղության պայմանագիր կոչվածին անդրադառնալիս Ալիևն ասել է, թե Ադրբեջանում արդեն ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը զբաղվելու է Հայաստանի հետ նորմալացման գործընթացով, մինչդեռ Հայաստանը՝ Ալիևի պնդմամբ, որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի մասին, Ալիևն ասել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար։

Ըստ նրա՝ Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով ադրբեջանական կողմին ևս մտածել այդ մասին։ «Եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու Ղարաբաղի հայերի համար, ինչու՞ չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»,- ասել է Ալիևը՝ ակնարկելով Սյունիքի մարզը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում