Wednesday, 01 07 2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին

Երևանը պետք է զգուշորեն մերժի «Զանգեզուրի միջանցք» տրամադրելը, այլապես կարող են բարդություններ լինել Լաչինի միջանցքի հետ կապված

Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «Կովկասի նոր աշխարհագրություն»: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին են փոխանցում իրենց խաղաղասիրական դիրքորոշումը։ Երկու երկրները պատրաստ են համաժամանակ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել իրենց սահմանները։ Բայց Հայաստանը պետք է հրաժարվի «թուրքական և ադրբեջանական հողերի» դիրքորոշումը նկատմամբ իր հավակնություններից։ Ադրբեջանը շարունակելու է իր պայքարը, եղբայրական Թուրքիայի հետ մենք ստեղծում ենք Կովկասի նոր աշխարհագրություն», – ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացման շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» ապագայի հիմնարար տարրերից մեկն է։

«Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել էր Ալիևը։

Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը» քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարում գտնվելու ժամանակ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀՀ կառավարության համար անընդունելի է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն իրար կապող հատվածը «միջանցք» անվանելը։

«Մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է»,– նշել է Փաշինյանը` նկատի ունենալով` երկաթուղիները, ճանապարհները։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գտնում է, որ Ադրբեջանն ուզում է նույն  կարգավիճակով ճանապարհ, ինչ-որ ունի Հայաստանը Լաչինով դեպի Ղարաբաղ․ «Միջազգային հարթակներում իրենց պահանջի արդարացիությունը նրանք հիմնավորում են այս կերպ․ Ղարաբաղը դիտելով դե յուրե Ադրբեջանի տարածք, նրանք ներկայացնում են այնպես, որ մեր տարածքում մենք իրենց տվել ենք նմանատիպ ճանապարհ։ Այստեղ Ադրբեջանը ոչ մի դերակատարություն չունի, այն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Նույն ձևի ճանապարհ են ուզում Զանգեզուրի վրայով դեպի Նախիջևան։ Իհարկե այս համեմատությունը հնարավոր է որոշ շրջանակների կողմից ընկալվի որպես արդարացի պահանջ, սակայն այստեղ կա մի հանգամանք։ Հայաստանը ոչ թե մերժում է այդ կապուղին տրամադրել, այլ պարզապես ցանկանում է, որ այնտեղ գործեն այնպիսի իրավակարգավորումներ, ինչպիսին կան աշխարհի բոլոր պետություններում, առ այն, որ այդ ադրբեջանական տրանսպորտային միջոցներն այդտեղով անցնեն՝ կատարելով մաքսային վճարումների ու վերահսկողության բոլոր պահանջները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ Ալիևը մոռանում է, որ ինքը նմանատիպ ռեժիմ է սահմանել Գորիս-Կապան ճանապարհի վրա՝ զրկելով հայկական կողմին երկու  հայկական քաղաքներին իրար կապող ճանապարհից․ «Եվ դա այն դեպքում, երբ դեռ սահմանագծում-սահմանազատումը չի եղել ու դեռ հարցականի տակ է՝ այդ 21 կիլոմետրանոց ճանապարհը Հայաստանի տարածքու՞մ է եղել նախկինում, թե՞ Ադրբեջանի՝ ըստ  տարբեր ժամանակների քարտեզների։ Հիմա իհարկե հայկական ու ադրբեջանական դիրքորոշումները 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի համաձայնագրից մինչ օրս երբեք չեն համընկել ու անընդհատ բախվել են։Հայաստանի դիրքորոշումն  այն է, որ դա չպետք է լինի միջանցք, իսկ Ադրբեջանինը, որ դա պետք է լինի Լաչինի միջանցքի նման ու այդ խոսքակռիվը շարունակվում է առ այսօր։ Պետք է խոստովանենք, որ դիվանագիտական լուծում դեռևս չի գտնվել»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  այս ամենի վրա կարելի է վերջակետ դնել՝ ընդունելով Լավրովի վերջերս առաջարկած միջանկյալ լուծումը «պարզեցված ռեժիմի» մասին․ «Իհարկե դժվար է առայժմ մեկնաբանել, թե  ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ», բայց կանխատեսելը հեշտ է՝ դա չի լինի միջանցք, նաև չի լինի այնպիսի  ճանապարհ, որտեղ հայկական կողմը կունենա լիարժեք իրավունքներ։ Դա կլինի ճանապարհ, որը կվերահսկեն ռուս խաղաղապահները, իսկ ադրբեջանցիները այդտեղ կգնան-կգան առավել նեղ մաքսային ստուգումների ռեժիմով։Իհարկե հավանաբար հետո ռուսական  կողմը սա կմանրամասնի, իսկ քանի որ Ալիևը նոր ագրեսիվ  հայտարարությունն է անում այն մասին, թե իրենք էլ կպահանջեն  Արևմտյան Զանգեզուրի համար կարգավիճակ,իրավիճակն ավելի է բարդանում։   Անհասկանալի է նաև, թե Արևմտյան Զանգեզուր ասելով իրենք ինչ են հասկանում, բայց այստեղից կարելի է  ենթադրել, որ Լավրովի  այդ «պարզեցված ռեժիմը» իրենց սրտով չի եղել, թե չէ կասեր, որ մենք ընդունում ենք այդ առաջարկը և կարող ենք հայկական կողմի հետ  Ադրբեջանից դեպի Նախիջևան բացել «պարզեցված ռեժիմով» ճանապարհ, իսկ հետո արդեն լիներ մի եռակողմ փաստաթուղթ, որը կֆիքսեր, թե ինչ բան է այդ պարզեցված ճանապարհը»։

Դիտարկմանը, որ եթե հայկական կողմը պնդի, որ որևէ տեսակի միջանցք չի տալիս, արդյոք Բաքվից եկող հայտարարություններից էլ հստակ է դառնում, որ խաղաղության օրակարգը տապալված է, մեր զրուցակիցը պատասխանեց․  «Հավանաբար և շատ հնարավոր է նաև բարդացումներ՝ կապված Լաչինի միջանցքի հետ։ Պետք է նկատի ունենանք, որ եթե բարդացուներ լինեն Լաչինի միջանցքի հետ, ուրեմն մենք այստեղ ընդհանուր  դնում ենք Ղարաբաղի մնացած բնակչության գոյության հարցը։ Ուրեմն պետք է պայքարել, որպեսզի միջանցք չլինի, բայց զգուշորեն, որ հանկարծ Ադրբեջանին չհաջողվի Ռուսաստանին իր կողմը քաշել ու տապալել Լաչինի միջանցքի ռեժիմը։ Եթե նրանք դա կարողացան անել, ուրեմն արցախահայության ֆիզիական գոյության հարցն ենք դնելու։ Պետք է միջանցքի դեմ պայքարել այն իմաստով, որ դա լինի ոչ թե միջանցք, այլ սովորական ճանապարհ, բայց ամեն դեպքում շատ զգուշորեն, որ մենք այստեղ բարդություններ չունենանք»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում