ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ հայկական կողմի ցանկությամբ Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի, հասցրել է բուռն քննադատությունների արժանանալ: Հայկական կողմի մի ներկայացուցիչ էլ ես եմ, դուք եք, իմ շրջապատն է։ Ես երբևէ նրանցից նման ցանկություն չեմ լսել: Դրա համար որ ասում եք՝ պետություն, հայկական կողմ, պետք է ասեք՝ ո՞վ է ասել, այդ պետական մարմինը, պաշտոնյան ո՞վ է, որովհետև այդպիսի լիազորություն իրենք չունեն:Մեզ մոտ ռուսական համայնք էլ չկա, եղածն էլ հաստատ կսպասարկվի մի քանի դպրոցի միջոցով, իսկ մենք ունենք մի քանի տասնյակ ռուսաց լեզվով ուսուցման դպրոցներ Հայաստանում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մատենադարանի թանգարանի ղեկավար և ավագ գիտաշխատող Նազենի Ղարիբյանի հետ:
Ղարիբյանի խոսքով՝ ռուսների ներհոսքը պատրվակ է, որ ռուսական դպրոցների բացումը արագանա․« Մոտ երկու տասնամյակ Ռուսաստանը հետ է գալիս իր կայսերական նպատակներով»: