2011թ. Եվրոպայի թիվ 1 մեքենա է համարվել Nissan Leaf ավտոմեքենան: Առաջին անգամ պատմության մեջ մրցույթի հաղթող է դարձել մի մեքենա, որը տեղաշարժվում է էլեկտրաքարշի շնորհիվ: Nissan Leaf ավտոմեքենան 9 միավորով առաջ է անցել Alfa Romeo Guilietta-ից (248 միավոր), Opel Meriva (244 միավոր), Ford C-MAX/Grand C-MAX (175 միավոր), Citroen C3/DS3 (175 միավոր), Volvo S60/V60 (145 միավոր), Dacia Duster (132 միավոր):
Եվրոպայի տարվա լավագույն մեքենան ընտրում են մայրցամաքի 59 լրագրողներ՝ 23 երկրներից: Այս մեքենաները դեռ չեն վաճառվում: Առաջին օրինակները Եվրոպայում կհայտնվեն այս տարվա դեկտեմբերին, կվաճառվեն 4 երկրներում` Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Իռլանդիա և Պորտուգալիա: Nissan Leaf-ի գինը կլինի 30,000 եվրո: