Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդներն այցելել են Ուկրաինա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Սա կարևոր պահ է: Դա միասնության ուղերձ է, որը մենք ուղարկում ենք ուկրաինացիներին», – ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետը Մարիո Դրագին Կիև են ժամանել գիշերը գնացքով:
Նրանց է միացել նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհանիսը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում իր գրառմամբ շնորհակալություն է հայտնել երկիր այցելած եվրոպացիներին՝ իրենց երկրի և ժողովրդի հետ համերաշխության համար: