Friday, 26 04 2024
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24

Ով է երաշխիք տվել Ալիևին. բլեֆ, թե իրականություն

Մենք ստացել ենք մեսիջներ, որ Մինսկի խմբի ինստիտուտը այլևս չի աշխատելու, հայտարարել է Իլհամ Ալիևը հունիսի 16-ին, ասելով, թե հակառակի մասին Հայաստանից հնչող խոսակցությունները միայն վրդովվեցնում են Ադրբեջանին: Ալիևը չի ասել, թե որտեղի՞ց է ստացել Մինսկի խմբի ձևաչափի «այլևս չախշատելու» մասին մեսիջներ: Ո՞վ է տվել այդ մեսիջը և երբ: Ալիևի հայտարարությունը հնչում է Մինսկի խմբի համանախագահ երկիր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդի Բաքու այցի ֆոնին՝ նրա հետ Ալիևի հանդիպումից հետո, և հնչում է Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի Բաքու այցին ընդառաջ:

Մինսկի խմբի համանախագահությունը դե յուրե լուծարված չէ, խումբը կա, սակայն դե ֆակտո այն չի գործում, դա ակնառու է: Չգործելու մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, ապրիլին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, նշելով, որ ուկրաինական կոնֆլիկտից հետո ԱՄՆ ու Ֆրանսիան հրաժարվում են համանախագահության ձևաչափով ՌԴ հետ աշխատանքից: Դրանից հետո թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն և թե Ֆրանսիան փոխել են Մինսկի խմբի իրենց համանախագահների կարգավիճակը, թեև չեն «լուծարել» համանախագահի կարգավիճակը: Նրանք առանձին-առանձին այցելել են ռեգիոն: Մինսկի խմբի համանախագահության այլևս անելիք չունենալու մասին պարբերաբար հայտարարել է Ալիևը՝ պատերազմից հետո: Սկզբնական շրջանում խումբն իսկապես «շփոթի» մեջ էր, թեև ավելի շուտ իհարկե հետպատերազմյան իրողությունների շուրջ կուլիսային քննարկումների: 2021-ի գարնանից նկատվեց ձևաչափի որոշակի աշխուժացում, իսկ աշնանը եղան դրա ներքո հանդիպումներ՝ սեպտեմբերին Նյու Յորքում, նոյեմբերին՝ Փարիզում: Հետո սակայն ուկրաինական կոնֆլիկտի սրացումը սառեցրեց նկատվող աշխուժությունը, իսկ պատերազմը՝ ինչպես պարզվեց, ուղղակի դադարեցրեց ձևաչափի աշխատանքը:

Երևանը փորձում է վերականգնել այն, անել քայլեր, որոնք կաշխուժացնեն համանախագահության ձևաչափը: Իհարկե այստեղ Երևանի ջանքը կարևոր, սակայն մեղմ ասած ոչ բավարար պայման է: Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը ըստ էության կախված  չէ թե Հայաստանից, թե Ադրբեջանից, այլ համանախագահների փոխհարաբերությունից: Միևնույն ժամանակ, սակայն, թե Հայաստանը, թե Ադրբեջանը կարող են ձգտել որևէ կերպ նպաստել կամ խանգարել այս կամ այն փոխհարաբերությանը: Ադրբեջանը բնականաբար ձգտում է խանգարել, իսկ Հայաստանը՝ գտնել հնարավորություն ընդհանուր եզրեր ձևավորելու և եռյակին շունչ տալու համար: Երևանին հաջողվեց Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մեջ, որ եղավ ապրիլի 19-ին, արձանագրել Մինսկի խմբի ձևաչափի մասին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում դրա փորձի և մեխանիզմի կարևորության մասին: Պարբերաբար որոշակի արձանագրումներ հնչում են նաև արևմտյան ուղղությամբ, սակայն նկատելի է մի հանգամանք՝ Արևմուտքից ավելի ու ավելի քիչ է խոսվում այդ մասին: Ավելին, Արևմուտքը ավելի շատ է շեշտում Եվրամիության նախաձեռնած «ձևաչափին» աջակցությունը: Խոսքը մասնավորապես Միացյալ Նահանգների մասին է: Այդպիսով, ԱՄՆ, թե՞ Ռուսաստանն է Ալիևին մեսիջ հղել, որ Մինսկի խումբի չի աշխատի այլևս: Եվ ի՞նչ մակարդակով է եղել այդ մեսիջը:

Հարկ է նկատել, ոոր ներկայումս Մինսկի խմբի համանախագահությունը կարող է ավելի պահանջված լինել ՌԴ համար, որպես Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ և Ֆրանսիայի հետ հաղորդակցության մի հարթակ՝ Ուկրաինայի հարցում կապերի խզման և ինչպես Մոսկվան է բնորոշում՝ ռուս-ամերիկյան հարաբերության «զրոյական կետի» պայմաններում: Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը ՌԴ-ի համար նաև որոշակի առավելություն է Թուրքիայի և Իրանի նկատմամբ, որոնց ուղղությամբ ներկայումս ծավալվում են կարևոր դիվանագիտա-քաղաքական և անգամ ռազմա-քաղաքական զարգացումներ՝ Ռուսաստանին կենսականորեն առնչվող, թե միջերկրծովյան, թե սիրիա-մերձավորարևելյան ուղղությամբ: Համանախագահության ձևաչափը «ողջ» պահելն այդ իմաստով Մոսկվայի համար որոշակի ճկունության ռեսուրս է: Ըստ այդմ, Արևմուտքը, և թերևս նաև նույն Թուրքիան ու Իրանը շահագրգռված են հակառակում, քանի որ այդ կերպ կարող են նաև ՌԴ-ին պայմաններ թելադրել 3+3-ի առումով: Իրավիճակը իրապես չափազանց խրթին է և դրանից առայժմ փորձում է բարեհաջող օգտվել Ալիևը, իհարկե այդ թվում նաև ամենևին բացառված չէ իբրև վարկածններից մեկը, որ նա պարզապես «բլեֆ» է անում՝ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ մեսիջ ստացած լինելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում