Friday, 17 07 2026
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին

Հայհոյանքն ու ծանր վիրավորանքը քրեականացնելու կարգավորումների հիմնական նպատակը հենց կանխարգելիչ ֆունկցիա էր․ Ջուլհակյան

Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի նախատեսվի, իշխանությունը նախորդ տարի օրենքում փոփոխությամբ քրեականացրել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ կանխելու այդ երևույթը, հիմա նկատել են՝ ոչ ամբողջությամբ, սակայն դաշտը որոշ չափով կարգավորվել է:  Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խորհրդարանական ճեպազրույցում:

«Երբ անցյալ տարվա հուլիսին ընդունեցինք այդ օրենքը, մենք նշել ենք, որ հայհոյանքը, ծանր վիրավորանքը քրեականացնելու հիմնական նպատակը կանխարգելիչ ֆունկցիա կատարելն է: Մասնավորապես, հետպատերազմական շրջանում բավականին քաոսային իրավիճակ էր ստեղծվել հրապարակային հայհոյախոսության հետ կապված, և հայհոյախոսությունը նույնիսկ քաղաքական խոսույթի մաս էր դարձել: Եվ քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ այդ պահին պետք է գնալ կտրուկ գործողությունների»,- ասաց պատգամավորը:

Ջուլհակյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ էլ հատուկ նշել են, որ դա ժամանակավոր միջոց է, որը պետք է կանխարգելիչ բնույթ ունենա, այսինքն՝ փորձի մի քանի ամսվա ընթացքում կանխել հրապարակային հայհոյախոսությունը: Այսպիսով, նպատակ են ունեցել, որ այդ ժամանակավոր միջոցը գործի և փորձի կարգավորել մինչև 2022-ի հուլիսի 1-ից Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որում այդ հոդվածն այլևս չի լինելու:

«Եվ մեր գնահատմամբ, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց գոնե որոշ չափով դաշտը կարգավորվել է: Այսուհետև կփորձենք, ինչպես նախկինում, քաղաքացիաիրավական կարգավորումների միջոցով վիրավորանքի հետ առնչվել»,- ասաց պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում