Friday, 05 06 2026
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոնգրեսը կսկսի երկխոսել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո

Հայ ազգային կոնգրեսը քիչ առաջ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:

«Օգոստոսի 16-ին տեղին ունեցավ Հայ Ազգային Կոնգրես-իշխանություններ երկխոսության 5-րդ ռաունդը, որը, Կոնգրեսի պատվիրակության պնդմամբ, ամբողջությամբ նվիրվեց օգոստոսի 9-ին Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված երեք երիտասարդների ազատ արձակման խնդրի քննարկմանը: Այդ օրը, երկխոսության ընթացքում առաջին անգամ որոշվեց, հարգելով իշխանության պատվիրակության խնդրանքը, առայժմ չհրապարակել քննարկման մանրամասները: Պատվիրակությունը նման խնդրանք ներկայացրեց, պատճառաբանելով, որ դա կհեշտացնի խնդրի լուծումը:

Քանի որ հակառակ Կոնգրեսի պատվիրակության սպասումների, խնդիրը այդպես էլ չստացավ լուծում, ժամանակն է հրապարակել թե ինչ է տեղի ունեցել բանակցությունների վերջին երկու ռաունդներում:

5-րդ ռաունդի հենց սկզբից Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարեց, որ բանակցությունների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է լուծել ձերբակալված երիտասադների խնդիրը: Նաև պարզաբանեց, որ ունի կատարվածի իր վարկածը, որը ամբողջությամբ ժխտում է ոստիկանության հնարովի վարկածը: Նշվեց, որ ոստիկանության ներկայացրած վարկածի կեղծիքը, երիտասարդների նկատմամբ բռնություններն ու դրանց աննախադեպ դաժանությունը, փաստաբանների ապօրինի ազատազրկումը և նրանց նկատմամբ կատարված բռնությունները, գործին ներգրավվելու մերժումը և դրանից բխող ձերբակալության ապօրինությունը վկայում են, որ գործ ունենք հալածանքների հետ, որոնք կրում են ակնհայտորեն քաղաքական բնույթ, ուստի Կոնգրեսն իրեն իրավունք է վերապահում բոլոր ձերբակալվածներին դիտարկելու որպես քաղբանտարկյալներ: Պատվիրակությունը հայտարարեց, որ հնարավոր չէ բանակցել քաղաքական բանտարկյալների առկայության պայմաններում, առաջարկեց որպես առաջնահերթություն լուծել բոլորի խափանման միջոցը փոխելու հարցը: Որպես լուծում, իշխանության պատվիրակությանն առաջարկվեց ստորագրել հետևյալ փաստաթուղթը.

Իշխող Կոալիցիայի աշխատանքային խմբի և Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության ներկայացուցիչներս. Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Խաչիկ Հարությունյանը և Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը, Վահագն Խաչատրյանը`

• իշխանության և ընդդիմության երկխոսության գործընթացի համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու և փոխադարձ վստահության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման նպատակով,

• գիտակցելով, որ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև օգոստոսի 9-ի միջադեպի հետևանքով առաջացած լարվածությունը պետք է լիցքաթափվի Հայաստանի օրենքների պահանջների, միջադեպի թափանցիկ և օրինական քննության ապահովման և անմեղության կանխավարկածի սկզբունքի հարգման հիման վրա,

1. Ընդունում են իշխող Կոալիցիայի տված երաշխիքները, որ իշխանությունները ամեն ինչ կանեն, որ իրավապահ մարմինները օրենքի պահանջներին համապատասխան լրջագույնս քննեն ինչպես ոստիկանության պնդումները` երիտասարդ ակտիվիստների հակաօրինական գործողությունների մասին, այնպես էլ ընդդիմության ակտիվիստների պնդումները` իրենց և իրենց փաստաբանների նկատմամբ ոստիկանության կողմից բռնության կիրառման և իրավունքների ոտնահարման մասին, ինչպես նաև իրենցից կախված բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի անձնական երաշխավորությունը

2. Ընդունում են Հայ Ազգային Կոնգրեսի տված երաշխիքները, որ կապահովվի վերոնշյալ անձանց պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրանց ներկայանալը և այլ դատավարական պարտականությունների կատարելը

Կոնգրեսի պատվիրակությունը պատճառաբանեց, որ այս քաղաքական գործընթացը լիովին տեղավորվում է Քրեադատավարական օրենքի շրջանակների մեջ, ապահովում է բաց դատաքննության հնարավորությունը, որի շրջանակներում էլ կպարզվի, արդյոք որևէ մեկը քրեորեն պատժելի արարք է կատարել:

Իշխանությունների պատվիրակությունը ժամանակ խնդրեց հարցը քննարկելու և պատասխանելու համար: Այնուհետև փոխվեցին Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի խափանման միջոցները, իսկ օգոստոսի 23-ին տեղի ունեցած 6-րդ ռաունդի ժամանակ իշխանությունները թեև մերժեցին Կոնգրեսի ներկայացված փատաթղթի ստորագրումը, փոխարենը հավաստիացումներ տրվեցին, որ իրավական «ոչ խտրական» գործընթացը կտարածվի բոլորի վրա: Պատասխան խոսքում Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարեց, որ իշխանությունների հավաստիացումները հեռացնում են բանակցությունների շարունակման համար վերջին խոչնդոտը և առաջարկեց շարունակել օրակարգային հարցով բովանդակային քննարկումները:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց լրագրողների առջև փոխհամաձայնեցված հայտարարություններով հանդես գալ, որի հետևանքով Կոնգրեսի պատվիրակության ղեկավարը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Ինչպես պայմանավորվել էինք, այսօր շարունակեցինք քննարկել օգոստոսի 9-ի միջադեպը և դրա հետ կապված զարգացումները: Քննարկման արդյունքում կարող եմ ասել, որ մենք վստահ ենք, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը արագորեն կկարգավորվի: Դա նկատի ունենալով` մենք անցել ենք օրակարգային հարցի քննարկմանը և լսել ենք իշխանությունների տեսակետը»:

Ելնելով վերոշարադրյալից Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը հայատարարում է.
1. Հակառակ փոխադարձ պայմանավորվածությունների և տրված հավաստիացումների, Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը մինչ օրս փոխված չէ:

2. Օգոստոսի 9-ի միջադեպի հետևանքով առաջացած քաղաքական լարվածության հաղթահարման նպատակով Հայ Ազգային Կոնգրեսի քայլերը, որոնք ուղղված են երկխոսության շուրջ վստահության և կառուցողական մթնոլորտի ստեղծմանը, չեն արժանանում իշխանությունների կողմից համարժեք ընդառաջ քայլերի:

3. Հայ Ազգային Կոգրեսի երաշխիքներով Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը` օրենքով նախատեսած անձնական երաշխավորության խափանման միջոցով փոխարինելու մերժումը վկայում է, որ իշխանությունները ցանկանում են օգտագործել Առաքելյանի կալանավորումը որպես Կոնգրեսից քաղաքական զիջումներ կորզելու համար ճնշման լծակ: Դրանով ամրապնդվում է Տիգրան Առաքելյանի` քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը և դրա հետևանքով երկխոսությունը վերածվում է քաղաքական պատանդների առևտրի:

4. Մերժելով Հայ Ազգային Կոնգրեսի երաշխիքները նման հարցում, իշխանությունները ցույց են տալիս, որ պատրաստ չեն կառուցել հարաբերությունները վստահության հիման վրա և հարցականի տակ են դնում շատ ավելի մեծ փոխվստահություն պահանջող և պետության և ժողովրդի ճակատագրին վերաբերող ներքաղաքական հարցերի շուրջ համաձայնության ձեռքբերման որևէ հնարավորություն:

5. Չկարողանալով ապահովել ուղիղ եթերով երկխոսության հեռարձակման կամ Կոնգրեսին ամեն ռաունդից հետո կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու տարրական պահանջների կատարումը, կամ վերացնել Հանրային հեռուստատեսությամբ և մյուս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը, ինչպես նաև հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչնդոտների հարուցումը, մասնավորապես հանրային և այլ տրասնպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը, իշխանության պատվիրակությունը կասկածի տակ է դնում իր իսկ պնդումները իր լայն լիազորությունների մասին, և, ընդհանրապես, իր վստահելիությունը:

6. Վերջին օրերին իշխանությունների ճնշման ներքո մի շարք հանգստյան տների ղեկավարները չեղյալ են համարել Կոնգրեսի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները` օգոստոսի 26-28-ին Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների ամենամյա ավանդական հավաք կազմակերպելու մասին:
7. Այս բոլոր զարգացումները վկայում են, որ ձևականորեն շարունակելով երկխոսությունը, իշխանությունները, վախենալով Հայ Ազգային Կոնգրեսի աճող հեղինակությունից, նորից անցնում են հին` բռնաճնշումների, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների ոտնահարման մարտավարության կիրառմանը:

8. Քաղբանտարկյալների առկայությունը անհնար է դարձնում երկխոսության շարունակությունը:

Նման պայմաններում Հայ Ազգային Կոնգրեսը հարկ է համարում հայատարարել հետևյալը.

Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը առկախում է իր մասնակցությունը Կոնգրես-իշխանություններ երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում: Կոնգրեսի պատվիրակությունը նաև հայտարարում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում