Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր լիազորությունները կասեցված են Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։