«Վերին Լարս» անցակետում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ:Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունն կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։ Ներկայումս օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում: Այս և այլ տնտեսական կարևոր հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի և «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցացիայի համահիմադիր Էմիլ Ստեփանյանի հետ:
Էմիլ Ստեփանյանի խոսքով՝ վերակառուցումից հետո Վերին Լարսի անցակետային թողունակությունն ավելի կբարդանա․ աղետ է լինելու․ «Վերին Լարսի ամենաբարդ խնդիրը, որ բեռնատարներն ու մարդատարները սպասարկվում են նույն հերթի տակ: Հուլիսին բացվելու է դեպի Վրաստան 13 ուղի, որը բարդացնելու է հետադարձը: Պետությունը միանշանակ պետք է տեր կանգնի արտահանողներին»:
Գառնիկ Պետրոսյանը ավելացրեց, որ այսօր Վերին Լարսում արհեստական ստեղծված դժվարություններ են, բյուրոկրատիա է․ «Մեր արտահանողները Վերին Լարսում ստիպված են լինում կոռուպցիոն բարիերներ հաղթահարել»: