Ներքին զբոսաշրջությունը 2021 թվականին ոչ միայն գերազանցեց 2020-ին, այլ նաև 2019-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով՝ զբոսաշջության ոլորտի վերականգնումը սկսվեց ներիքն զբոսաշրջությունից․ «Ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է․ կորոնավիրուսը խթանեց ներքին զբոսաշրջության զարգացմանը: Ներքին զբոսաշրջության զարգացումը մեծացրեց մեր իրազեկվածությունը»:
Ապրեսյանը կարծում է, որ մենք պետք է խթանենք զբոսաշրջության զարգացումը նաև Արցախում․ «Խաղաղապահ ուժերին կխնդրենք ապահովել դեպի Արցախ անխափան զբոսաշրջությունը: Հումանիտար խնդիրները լուծելու ամենահզոր գործիքը կայուն զբոսաշրջություն ապահովելն է: Արցախում կայուն զբոսաշրջությունը խաղաղապահ ուժերի գործունեության հայելին կարող է համարվել»: